Մայիսի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ «911» ծառայություն է զանգել Չարենցի փողոցի առանձնատներից մեկի բնակիչ մի կին և հայտնել, որ կողքի տան բնակիչը ատրճանակը ձեռքին սպառնում է սպանել հարևաններին:
2021-ի ապրիլ ամսին Թուրքիայից դեպի Սաուդյան Արաբիա արտահնման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ռեկորդային 94.4% նվազում են գրանցել՝ 201 մլն դոլարից հասնելով 11 մլն դոլարի: Սա 1980-ականներից այս կողմ Թուրքիայից Ս. Արաբիա արտահանման ամենացածր ցուցանիշն է:
Մայիսի 2-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ծառայողները Գետափնյա փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանում բնակվող 25 և 27 տարեկան երկու երիտասարդի, երկրորդը` օտարերկրյա քաղաքացի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թույլտվություն է տվել կորոնավիրուսի դեմ չինական Sinopharm պատվաստանյութի արտակարգ կիրառման համար, Ժնևում հայտնել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:
Աստված լքե՞լ է մեզ, թողել մենա՞կ մեր փորձությունների դեմ՝ տալով միայն խնդիրներ՝ առանց լուծումների՞։ Նման հիասթափեցնող, փակուղու հասցնող խոհերը ժամանակ առ ժամանակ այցելում են ամենքիս՝ որպես մի փորձություն մեր հավատքի մեջ։
Ոչ մի զանգ ու հաղորդագրություն: Եթե դա ամեն դեպքում շատ բարդ է, ապա գոնե մի գրիր ու մի զանգիր առաջինը:
Netflix հոսքային ծառայությունը Youtube-ի պաշտոնական ալիքում հրապարակել է ամենահայտնի սերիալներից մեկի՝ Stranger Things-ի չորրորդ եթերաշրջանի թիզերը:
Նիկոլ Փաշինյանը կարողացավ հաղթանակը փոխարինել պարտությամբ, հպարտությունը՝ ստորացմամբ, իսկ այսօր հայտ է ներկայացնում այդ ամենը, մեծ իմաստով՝ Արցախը սեփական իշխանության հետ փոխարինելու համար։
Ingenuity անօդաչու ուղղաթիռը, որը Մարս է ժամանել Perseverance մարսագնացի հետ, մոլորակի վրա իր հինգերորդ թռիչքի ժամանակ վայրէջք է կատարել նոր վայրում:
Մենք առանց Աստծո գոյություն չունենք, մեր ամեն առավոտը բացվում է Տիրոջ կամքով ու ողորմածությամբ։ Հավատն առ Աստված եղել է ու կլինի միակ փրկությունը։
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչի «Արցախբանկ»-ի առանց նրա իմացության հաշվից, պարբերաբար գումարներ են փոխանցվել «Ajarabet.am» բուքմեյքերական կայքին, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է զգալի չափի գույքային վնաս։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ մահացած ադրբեջանցի զինծառայողների թիվը:
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են Արցախի մարտերից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում մինչեւ մայիսի վերջը եւս վեց զորամաս ձեւավորել:
Քաղաքականությունը, առնվազն գաղափարաբանական, փիլիսոփայական հարթությունում՝ խիստ բարոյական զբաղմունք է, որովհետև դրա նպատակը մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելն է։ Քաղաքականությունն անբարոյական են դարձնում այդպիսի քաղաքական գործիչները, ինչը, սակայն, որևէ պարագայում չի նսեմացնում այդ երևույթի բարոյական նշանակությունը։ Բարոյական քաղաքականությունը, հասկանալիորեն, բարոյական մարդկանց զբաղմունք է, ինչից գրեթե կատարելապես, չնչին բացառություններով զուրկ է հայաստանյան քաղաքական դաշտը։ Դրանով է մեծապես պայմանավորված քաղաքականության նկատմամբ հանրության վերաբերմունքը, այն որպես ապաբարոյական ինստիտուցիա ընկալելու տարածված իրողությունը։
Ռուսաստանի Ուֆա քաղաքում անցկացվող Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված շքերթի փորձի ժամանակ Т-26 տանկը բռնկվել է:
Անգամ այսօր հնարավոր է առանց որևէ գնդակի վերադարձնել Հադրութը և Շուշին. Տիգրան Թորոսյան
Եվրահանձնաժողովը կոչ է արել Միացյալ Նահանգներին և կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրող մյուս երկրներին արտահանել իրենց արտադրանքը, ինչպես անում է Եվրամիությունը:
Լոնդոնի մետաղների բորսայում կայացած սակարկությունների ընթացքում պղնձի գինն աճել է 1,59 տոկոսով՝ հասնելով մեկ տոննայի դիմաց 10,307 հազար դոլարի, վկայում են առեւտրական հարթակի տվյալները Երեւանի ժամանակով 12:54-ի դրությամբ։
Մայիսի 5-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Պռոշյան գյուղի 36-ամյա մի բնակչի։
«Վերջերս՝ մարտ ամսվա սկզբին, ես մի աշխատանք հրապարակեցի, 50 էջանոց, Լեռնային Ղարաբաղի հետ կապված, որտեղ ակնհայտորեն երևում է, որ, դժբախտաբար, ամբողջ այս 3 տարվա ընթացքում արտաքին հարաբերություններում ամեն ինչ կառուցված է ստի, կեղծիքի, տգիտության և աճպարարության վրա: Դա միջազգային հետազոտություն է՝ հիմնավորումներով ու փաստերով: Եթե իշխանությունից որևէ մեկն ունի ասելիք, թող գա, ես պատրաստ եմ ցանկացած տաղավարում բանավիճել, ու այդ մարդը 3 րոպեում դուրս կգա տաղավարից»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հողորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախյան բանակցային պրոցեսից քաջատեղյակ Տիգրան Թորոսյանը:
Ընթերցողների սեղանին է դրվել պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսայի «Սոսկալի ժամանակներ» վեպի հայերեն թարգմանությունը։
Ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություն ստացան, որ մայիսի 5-ին մի տղամարդ Նուբարաշենի փակ բաժնետիրական մի ընկերության շենքում բջջային հեռախոս է գողացել։
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8329 նոր դեպք:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ անձանցից մեկը 2020թ. հունվարի 3-ին նույնատիպ վիճաբանության է բռնվել հարևան գյուղի մի քանի այլ բնակչների հետ, որի ընթացքում նրանցից մեկին պատճառել է մարմնական վնասվածք
Ֆրանսիական Ալպերում ձնահյուսի պատճառով զբոսաշրջիկների երկու խումբ մնացել է ձյան տակ:
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ 4 տարով:
Առողջապահության նախարարի հրամանով վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները:
Երեք տարի առաջ այս օրը ես եւ հանրապետական ընկերներս «դեմ» քվեարկեցինք ապագա կապիտուլյանտի վարչապետությանը։
Ապրիլի 23-ին իմ տելեգրամյան ալիքում առաջարկեցի Նիկոլի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու եռամյակի կապակցությամբ կազմել նրա «նվաճումների» տասնյակը՝ երեք անվանակարգում։ Ստացել եմ բազմաթիվ մեկնաբանություններ։ Ինչպես հասկանում եք, դրանք կարելի է դասակարգել տարբեր անվանակարգերում և դրանց թիվը շատ ավելին է, քան տասը։ Ստիպված էի կազմել նաև 4-րդ անվանակարգը՝ ամենատարօրինակ հայտարարություններն ու իրադարձությունները։ Այսպես, ներկայացնում եմ բոլոր անվանակարգերի հիմնական կետերը։
Այս իշխանությունը պետք է հեռանա. այն լուրջ վտանգ է Հայաստանի համար. Տիգրան Թորոսյան