Մեր Անվախ Աղջկա իդեան Նյու Յորքի Fearless Girl արձանից է վերցրած, բայց եթե լավ իրականացրած լիներ գաղափարը օգտագործելու մեջ խնդիր չեմ տեսնում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը:
Արցախում ապրիլի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Նիկոլ Փաշինյանն իր քավորին նշանակեց Տավուշի մարզպետ
Կառավարությունը համաներեց զինվորական կամ այլընտրանքային ծառայություններից խուսափածներին
Հայաստան է բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, Մոսկվայից եկած ինքնաթիռը Երևան է ժամանել ապրիլի լույս 8-ի գիշերը:
Գեղանկարչուհի Լիլիթ Տոնականյանի ցուցահանեդը 2 շաբաթ բաց կլինի բոլոր ցանկացողների համար: Գյումրու քաղաքապետարանի ցուցասրահում բացվեց գեղանկարչուհի Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը:
Երեկվա խայտառակ հանդիպման ողջ թշվառությունը միայն ձևի մեջ չէր ու նույնիսկ կապիտուլյանտի բարձրաձայնած խնդրանք-ձակերպումները չէին։
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ՝ Ավստրալիայի հայ դատի հանձնախումբը տեղի հայկական համայնքի անունից բաց նամակ է հղել վարչապետ Սկոտ Մորիսոնին՝ կոչ անելով ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի, ինչպես նաև ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունը:
ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Տելեգրամյան օգտատեր Միկա Բադալյանը, որը ներկայանում է «Ազատագրում» ժողովրդաազատագրական շարժման առաջնորդ, անդրադարձել է երեկ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կողմից հրապարակված իրավաբանների ցանկին, որում ներառված անձինք Մոսկվայում հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 03։33-ի սահմաններում։ Կեսգիշերին նույն շրջանում ևս 2 երկրաշարժ էր գրանցվել՝ 3․9 և 3,7 ուժգնությամբ։
Եթե դուք միայնակ գնաք ընտրությունների ու, ասենք, հավաքեք ընտրական շեմից ցածր տոկոսներ, ընտրությունների ավարտին ընտրական անցողիկության շեմը չհաղթահարած բոլոր կուսակցությունների քվեները միանալու են ու, շեմը հաղթահարածների ստացած քվեներին համապատասխանաբար, բաշխվելու նրանց միջև։
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1231 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 200 129-ի:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում դատարան ներկայացվող դիմումների համար պետական տուրքի դրույքաչափերի 2-ից մինչև 10 անգամ ավելացումը:
Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել իր առջև դրված խնդիրները․ ռուս խաղաղապահները, մասնավորապես, Շուշի քաղաքի շրջանում գազատարի վնասված հատվածի վերականգնման աշխատանքների ժամանակ ապահովել են աշխատակիցների անվտանգությունը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Արտակ Օ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Վենեսուելայի իշխանություններն արագ հակազդման զորքերի ստորաբաժանումներ են ուղարկել Ապուրեի նահանգի շրջաններ, որոնք հարում են Կոլոավորումների հետ:
Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 2005 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և ծառին, այնուհետև՝ գլխիվայր շրջվել։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Բազմաթիվ մրցույթների հաղթողներ ջութակահար Դիանա Ադամյանը և դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը հանդես կգան համատեղ կամերային համերգով՝ կատարելով Լ. Վ. Բեթհովենի, Է. Գրիգի, Ք. Սեն-Սանսի, Մ. Ռավելի, Է. Բաղդասարյանի ստեղծագործությունները։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Ղալումյանն ազատվել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնից, այդ պաշտոնին նշանակվել է Արթուր Ճաղարյանը:
Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչն ապրիլի 8-ին հրաժարվել է մեկնաբանել հաղորդումները Սիրիային հրթիռահարվածներ հասցնլու մասին:
Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի խիստ վարակիչ հարավաֆրիկյան շտամի առաջին հաստատված դեպքը:
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) հայտարարել է, որ այս տարվա փետրվարին 2020 թվականի նույն ամսվա համեմատ միջազգային ուղևորափոխադրումները նվազել են 89 տոկոսով:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան քառորդ եզրափակչի հերթական խաղերը: Մյուխենի «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ընդունելով ՊՍԺ-ին զիջեց ֆրանսիայի չեմպիոնին 2:3 հաշվով: Գերմանական ակումբի կազմում գոլերը խփեցին Էրիկ Շուպո-Մոտինգը և Թոմաս Մյուլերը, իսկ ՊՍԺ-ից` Կիլիան Մբապեն (դուբլ) և Մարկինյոսը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր կուսակցությունները փոխել են պայքարի մարտավարությունը: Սկսել են մարզային այցելությունների շարք, հանդիպումներ են անցկացնելու մեծ ու փոքր քաղաքներում և գյուղերում: Մեծ հաշվով, արդյունավետ է պայքարի ընտրված այդ գործիքակազմը նախևառաջ այն առումով, որ իշխանափոխության անհրաժեշտության ուղերձը պետք է հասցնել նաև մայրաքաղաքից հեռու բնակավայրեր:
Ապրիլի 8-ին, ժամը 01։22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմիտրով-Մխչյան ավտոճանապարհին՝ գնացքի գծերի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենան և բեռնատար գնացքը։
«Փաստ» թերթը գրում է․ «Նախօրեին արդարադատության նախարարի տեղակալ նշանակվեց Սուրեն Գրիգորյանը՝ վայր դնելով ԱԺ պատգամավորի մանդատը: Շատերն արձանագրեցին, որ նոր փոխնախարարը ընդամենը 28 տարեկան է: Սակայն այս հանգամանքը գոնե Արդարադատության նախարարության համար, կարծես, սովորական է:
«Ես էլ եմ գիշերով գնում, ի՞նչ կա դրա մեջ»,- հակադարձում է նա։