Բաժիններ՝

Գողության դեպք է բացահայտվել

Ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություն ստացան, որ մայիսի 5-ին մի տղամարդ Նուբարաշենի փակ բաժնետիրական մի ընկերության շենքում բջջային հեռախոս է գողացել։

Պարզվեց կասկածվողի ինքնությունը. Էջմիածնի բնակիչ էր, 38 տարեկան։ Նրան հայտնաբերելու միջոցառումները ժամեր տևեցին։ Մայիսի 6-ին նա հայտնաբերվեց մայրաքաղաքի Նալբանդյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գողացված հեռախոսը:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս