Վրաստանում ապրիլի 7-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 687 նոր դեպք:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության և ՀՀ ոստիկանության միջև կնքվել է ճանապարհային գծանշումների, ինչպես նաև նշանների և լուսացուցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման ու շահագործման աշխատանքների մատուցման վերաբերյալ 1.589.864.000 ՀՀ դրամ արժողությամբ երեք պայմանագիր:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 8-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ այս օրերին տեղի ունեցող գարնանային նստաշրջանի առթիվ դիմել է այդ կազմակերպությունների պաշտոնյաներին եւ նրանց կոչ արել զգալիորեն կրճատելու ամենաաղքատ երկրների պարտքերը, որոնք ավելացել են կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին և միության վարչության պատվիրակությանը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է Տավուշի նախկին մարզպետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հայցադիմումը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ:
Հայաստանի պետական ջազ-նվագախումբը հանդես կգա ջազի լեգենդ Չիկ Կորեայի հիշատակին նվիրված համերգով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի շարք բուհերի ռեկտորների և պատասխանատու պաշտոնյաների հետ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ:
Կյանքից հեռացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Արմեն Աթայանը:
Ստեփանակերտ քաղաքի մերձակա անտառային տարածքներում եւ Ասկերան քաղաքի հարակից համայնքների տարածքներում այսօր՝ ապրիլի 8–ին, զինամթերքի վնասազերծման ախատանքներ են նախատեսվում։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը չի հասել առաջիկա տասնամյակում աշխարհում հնարավոր հակամարտություններին զինված ուժերի մարտական պատրստության բարձրացման՝առաջադրված նպատակներին:
Yerkir.amՀՀ-Վրաստան սահմանային «Նինոծմինդա» անցակետում Ջավախքի բնակչի ձեռքից վրացի սահմանապահները երեկ հերթական անգամ խլել են Այսրկովկասը ներկայացնող քարտեզ։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին Ջավախքից: Քարտեզն ուղևորը ձեռք էր բերել Երևանի գրախանութից՝ սեփական տանն ունենալու համար:
Ռուսական Свободная Пресса հրատարակությունը հոդված է հրապարակել, որում Նիկոլ Փաշինյանի երեկվա մոսկովյան այցի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համատեքստում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին:
Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։
2021թ. ապրիլի 7-ին՝ ժամը 10:25-ին, «Հրազդան ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի 17-ամյա բնակչուհին, ինչպես նաև վերջինիս՝ 15-ամյա քույրը՝ մահացած վիճակում:
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, կրկնեց իր ու պաշտպանության նախարարի այն միտքը, որ բանակում լայնածավալ, խորքային, բովանդակային բարեփոխումների գործընթացը է սկսվել:
Նիկոսիայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Յուդիթ Գարբըրը դատապարտել է թուրքերի վերահսկողության տակ անցած Կիրենիայի հայկական պատմական Մակարավանքում անցկացված միջոցառումը: Դեսպանն այդ մասին գրառում է արել Twitter-ում:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 7-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից Կումայրիի բաժին է ներկայացել 21-ամյա Աշոտ Ս.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի (Կաշառքի միջնորդությունը) մեղադրանքով:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 8-ին Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատների հետ և նրանց հանձնել «Ոսկե Արծիվ» շքանշան։
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Քուվեյթի իր գործընկեր շեյխ Ահմեդ Նասիր Մոհամեդ աս Սաբահի հետ հանդիպման ժամանակ խոսել է Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Ռուսաստանը հույս ունի, որ Իրանը հնարավորինս շուտ կվավերացնի Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, որը 2018 թվականին ստորագրել են «կասպիական հնգյակի» երկրները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, մասնակցել ԳԱԱ խորհրդի նիստին: Այն հրավիրվել է Հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդի անդամների տեսակետները լսելու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:
Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նարեկ Գաբրիելյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ենթադրում է, որ Ռուսաստանի հետ սահմանին կարող են գործել կենսաբանական զենք ստեղծող լաբորատորիաներ:
ՀՀ Սյունիքի մարզի հովիտներում ապրիլի 8-ին և 9-ին, ըստ կանխատեսումների, սպասվում է +30…+32, իսկ Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճան:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բայդենն ու Ցեղասպանության ճանաչումը. Հայ համայնք vs ՀՀ իշխանություններ․ Պնդել, որ Բայդենը ճանաչելու է Ցեղասպանությունը, բնականաբար չեմ կարող: Բայց պնդել, որ ճանաչմանը այսքան մոտ կանգնած վարչակազմ երբեք չի եղել ԱՄՆ պատմության մեջ, միանշանակ կարող եմ:
ՀՀ վարչական դատարանում ընթանում է ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանի հայցի դատաքննությունը՝ ընդդեմ ՍԴ նախագահի պաշտոնում ապօրինի ճանապարհով հայտնված Արման Դիլանյանի և նրա կողմից կայացված ապօրինի որոշման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Առնվազն հինգ մարդ է զոհվել, այդ թվում երկու երեխա, Հարավային Կարոլինայի նահանգի Ռոք Հիլ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: