Բաժիններ՝

Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ 4 տարով

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ 4 տարով: Այս մասին գրում է L’Equipe-ը: Ըստ պարբերականի, ֆուտբոլիստը և ակումբն արդեն իսկ եկել են համաձայնության: Պայմանագիրը պաշտոնապես կստորագրվի մայիսի 8-ին Փարիզում: Այն նախատեսված կլինի մինչև 2026 թվականը: Բրազիլացու գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչ 2022 թվականն է:

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը ՊՍԺ-ի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 27 հանդիպման և դարձել է 15 գոլի հեղինակ: Ֆրանսիական ակումբ Նեյմարը տեղափոխվեց 2017 թվականին կատալոնական «Բարսելոնա»-ից այն ժամանակ ռեկորդային 222 միլիոն եվրոյով: Նեյմարը ՊՍԺ-ի կազմում երեք անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, 2-ական անգամ էլ նվաճել է երկրի գավաթը և Լիգայի գավաթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31