Բաժիններ՝

Անհայտ անձը համակարգչով Ստեփանակերտի բնակչի հաշվեհամարից պարբերաբար գումարային փոխանցումներ է կատարել

Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչի «Արցախբանկ»-ի առանց նրա իմացության հաշվից, պարբերաբար գումարներ են փոխանցվել «Ajarabet.am» բուքմեյքերական կայքին, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է զգալի չափի գույքային վնաս։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը:

«Մայիսի 6-ին ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Մ.-ն՝ հայտնելով, որ իր անվամբ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվից մայիսի 1-ին՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, առանց իր իմացության, պարբերաբար գումարներ է փոխանցվել «Ajarabet.am» բուքմեյքերական կայքին, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է զգալի չափի գույքային վնաս»,-հայտնում են իրավապահ կառույցից՝ հավելելով, որ ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս