Բաժիններ՝

Թմրանյութն օգտագործել էր և հյուրասիրել օտարերկրյա քաղաքացուն

Մայիսի 2-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ծառայողները Գետափնյա փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանում բնակվող 25 և 27 տարեկան երկու երիտասարդի, երկրորդը` օտարերկրյա քաղաքացի:

Հայաստանի քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով տուփ և ապակե ծխամորճ: Ըստ նրա` հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք էր բերել մեկ տարի առաջ` սոցիալական կայքի միջոցով: Նաև հավելել է, որ բռնվելուց մոտ 20 րոպե առաջ թմրանյութ է օգտագործել, ինչպես և հյուրասիրել է օտարերկրացուն:

Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31