«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասին Եվրոպական Սուպերլիգա ստեղծելու ծրագրերի մասին պատմել է նոր մրցաշարի պաշտոնական հայտարարությունից մի քանի օր առաջ:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու կապակցությամբ։
Եվրոպական խորհրդարանի անդամ Էմանուել Ֆրագկոսը («Եվրոպական պահպանողականներ և բարեփոխիչներ» ECR, Հունաստան) նամակ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման և Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձի ուղղությամբ:
Լրագրող Կնյազ Սարոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է։
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը իմաստուն և քաջ քայլ է որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս մասին հայտնում է կաթողիկոսի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
ՀՀԿ խորհրդի անդամ , ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Միաժամանակ, ԱՄՆ նախագահի կողմից հայ ժողովրդի ողբերգությունը գնահատելիս «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու նախադեպը ստեղծվել է դեռ 1982 թ–ին։ Այդ մասին ավելի մանրամասն` sputnik Արմենիա սյունակագրի հոդվածում։
Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի խոսքերը Սուպերլիգայի մասին:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Ռուդիկ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը հիմնվում է պոպուլիզմի վրա, և Թուրքիան մերժում է այն:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պահեց խոստումն ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով «ցեղասպանություն» եզրույթն օգտագործած ԱՄՆ երկրորդ նախագահը՝ Ռեյգանից հետո: Հույս ունեմ, որ ԱՄՆ Կոնգրեսը նախագահի այս խոսքին իրավական ուժ կտա և ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Արձանագրենք, որ այսպիսով ամերիկահայ համայնքի պայքարը ոչ թե ավարտվում, այլ թևակոխում է նոր և ավելի վճռական փուլ` ջանքերը կենտրոնացնելով Արցախի հարցի արդար կարգավորման և պահանջատիրության ուղղությամբ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան նստավայր)՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց Մեղրի խոշորացված համայնքի համայնքապետ Մխիթար Զաքարյանի կալանավորման միջնորդությունը։
Ապրիլի 24-ին, ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը, հիշում ենք նրանց, ում կորցրեցինք և հայտարարում, որ երբեք չենք մոռանա: Այս մասին իր ուղերձում ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն կարծում է, որ այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, նմանօրինակ գործողություններն աշխարհի տարբեր կետերում շարունակվում են:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իր այսօրվա ուղերձում ԱՄՆ նախագահ Բայդենը երկու անգամ օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը։
Հայաստանի ժողովուրդը և աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեցին 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ Ձեր ուղերձը։ Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը, որը հզոր քայլ է ճշմարտության և պատմական արդարության ճանապարհին և անգնահատելի զորակցություն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ կորոնավիրուսային ճգնաժամը խանգարում է ակումբներին խոշոր գործարքներ կնքել:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:
«Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Կեցցե մեր համայնքը»․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Սուրեն Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտանիքի հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Լրագրողների հարցերին ի պատասխան նա նշեց. «Օրվա խորհրդի հետ կապված ես ուղերձ եմ հղել, կարող եք ծանոթանալ»:
Իտալիայի Պետական կառավարման նախարար Ռենատո Բրունետան միանում է հայ ժողովրդին՝ ոգեկոչելու Մեծ Եղեռնի հիշատակը:
Ռոբերտ Քոչարյանն ընտանիքի անդամների հետ հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում
Ֆրանսիայի Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Հայաստանում իրեն ուղեկցող պատվիրակության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին պետքարտուղարն ասել հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները ցավում են, որ իրենց կառավարությունը դեռևս խուսափում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ, Արգենտինայի հայ համայնքին նամակ է ուղղել: Նամակում ասվում է.
Ապրիլի 23-ին և 24-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը հերթական անգամ քննադատել է VAR-ը՝ մեկնաբանելով Պրեմիեր լիգայի 32-րդ խաղում «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի՝ «Վեսթ Բրոմի» դարպասը խփած գնդակը (3:0):