
«Նա մոտ է իմ սրտի ակումբի հետ պայմանագրին»․ Գվարդիոլան՝ Ագուերոյի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաստատել է, որ «քաղաքայիների» հարձակվող Սերխիո Ագուերոն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն՝ ազատ գործակալի կարգավիճակում:
«Ես, հավանաբար, կբացահայտեմ մի գաղտնիք: Թվում է, որ նա մոտ է համաձայնեցնելուն իմ սրտի ակումբի՝ «Բարսելոնայի» հետ պայմանագիրը:
Նա կխաղա Մեսսիի կողքին՝ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի: Համոզված եմ, որ նա կսիրի: «Բարսելոնան», հավանաբար, ավելի ուժեղ կդառնա նրա հետ միասին»,- ասել է Գվարդիոլան, ով կատալոնական ակումբը գլխավորել է 2008-2012 թվականներին:
Սիրարփի Աղաբաբյան