Վաղ թե ուշ մարդկությունը կբախվի նոր համավարակի, որն ավելի վտանգավոր է լինելու, քան այժմյանը: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Արսենալը» հաղթեց «Բրայթոնին» (2։0), բայց մրցաշրջանի ավարտին չկարողացավ դուրս գալ եվրագավաթային գոտի։
Ճապոնիայի անվտանգության ծառայությունը ծովում գրանցել է չորս չինական նավերի հայտնվելը Սենկակու կղզու շրջանի տարածքային ջրերում: Այդ մասին հաղորդել է «Կիոդո» գործակալությունը:
Մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը նշանակվել է Ոստիկանության Արարատի մարզային վաչության պետ։
Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Սերխիո Ռամոսը չի ընդգրկվել ազգային թիմի կազմում, որը պետք է մասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Մայիսի 21-ին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, համագործակցել են ոստիկանության այլ ստորաբաժանումների, ինչպես և նախաքննական մարմնի ծառայողների ու Հայաստանում Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի հետ։
Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժեց դատախազի բողոքը և ուժի մեջ թողեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր լիգայի եզրափակիչ փուլում «Քրիսթալ Փելասին» հաղթելուց (2։0) ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելուց հետո կիսվել է իր հույզերով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ ՝ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ջոնաթան Լաքոթին (Ֆրանսիա) և Լին Թրեյսիին (ԱՄՆ):
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը: Ըստ այդ ցուցակի, էլեկտրոնային եղանակով քվեարկությանը կմասնակցի 650 անձ:
Եվրամիության ղեկավարության անվճռականությունը Մինսկում իռլանդական Ryanair լոուքոսթերի ինքնաթիռի հարկադրական վայրէջքի կապակցությամբ սխալ ազդակ կտա Բելառուսի իշխանություններին՝ նրանց համոզելով անպատժելիության մեջ:
Մայիսի 24-ին, ժամը 12:10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 3 հատ արկ:
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) ստացել է Բելառուսի տարածքի երկնում թռիչքների դադարեցման հայտ՝ Մինսկում Ryanair ընկերության ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ կապված միջադեպից հետո
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կասկած չունի, որ հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության ոգուն համապատասխան:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Այս տարածաշրջանում խաղաղության գրավականն առաջին հերթին երկրի «քաշային կարգ»-ն է։ Արմավիրի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին մայիսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 334 զանգ:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստանի Հանրապետություն կժամանի մայիսի 26-ին:
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները կարևորել են Եվրախորհրդի մարմինների դերը հետպատերազմյան ժամանակահատվածում մարդու իրավունքների վերականգնման ու նոր խախտումներ թույլ չտալու հարցում:
Մայիսի 24-ին, 27-29-ի՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-26-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
2021 թվականի մայիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն տեղափոխվող դատապարտյալ Վ. Մ.-ն փորձելու է ձեռք բերել թմրամիջոց։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը հնարավոր է կազմակերպել նաև արտերկրից: Եթե ծնողներն այս փուլում գտնվում են Հայաստանից դուրս ու ցանկանում են երեխային դպրոցում գրանցել հայտագրման փուլի մեկնարկին, ապա այդ հնարավորությունը նրանց տրվում է:
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունեկության գործընթացի կարևոր բաղադրիչ է երեխաների տվյալները նախապես ստուգելը:
Եվրամիությունը դիտարկում է ԵՄ-ի երկրներում Բելառուսի ավիաընկերությունների ինքնաթիռների համար վայրէջքի արգելքի հնարավորությունը:
«Ի՞նչն է ինչ-որ տեղ հեշտացնում մեր աշխատանքը․ առաջին հերթին այն, որ այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում, իրականում չկա որևէ կետ, որ այս ինշխանությունը կարող է վերցնել և թմբկահարել, որ խոստացել և արել ենք։ Զրոյական արդյունք։ Մարդիկ, որոնք հեղինակություն են վայելում իրենց շենքում բակում, ուղղակի չկան։ Մարդիկ, որոնք համակերպվել են ուսապարկ լինելու հետ, պետք է համոզեն երկրի քաղաքացիներին, որ երկրի ապագան հուսալի ձեռքերում է։ Չեմ կարծում, որ սա որևէ հեռանկար ունի իրենց համար։ Եվ իհարկե՝ այս պատերազմի աղետալի հետևանքները։
Սահմաններին տիրող իրավիճակը եղել է պլանավորված, և Արցախյան պատերազմից հետո Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի հատվածներից գյուղեր հանձնելու մասին խոսակցություններն ընթանում էին:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 22-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից, ոստիկանների ուղեկցությամբ, Մալաթիայի բաժին է ներկայացել 31-ամյա Անի Խ.-ն, որը 2018 թ. մայիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում:
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր մայիսի 23-ի դրությամբ կատարվել է 26 հազար 562 պատվաստում։