Իլոն Մասկը խոսել է աշխարհի ապագայի մասին
Ամերիկացի գործարար, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը «Նոր գիտելիքներ» մարաթոնի շրջանակներում պատասխանել է այն հարցին, թե 50 տարի անց ինչ փոփոխություններ է տեսնում աշխարհում:
Մասկը նշեց, որ աշխարհը մեծ փոփոխությունների առաջ է կանգնած: Դրանք կվերաբերեն տիեզերական ճանապարհորդությանը և ԴՆԹ հետազոտություններին: Բոլոր տրանսպորտային միջոցները կլինեն էլեկտրական, բացառությամբ հրթիռների: Մաքսը նաև հավատում է, որ շուտով բոլոր մեքենաները կլինեն առանց վարորդների: Շենքերի վերելակները չեն ունենա օպերատորներ, մարդասիրական ռոբոտներ կտարածվեն: Մասկը հավելեց, որ արհեստական ինտելեկտը կզարգանա:
Բացի այդ, Մասկը կարծում է, որ նախ՝ Մարսի վրա պետք է բազա հայտնվի, իսկ հետո՝ քաղաք: «Ես հավատում եմ, որ Մարսը մի մոլորակ է, որտեղ կարող ես բնակություն հաստատել»,- ասել է ամերիկացի գործիչը:
Մասկը նաև խոստովանեց, որ սիրում է ֆանտաստիկա կարդալ: Նա հույս է հայտնել ամրապնդել կապերն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: «Ես հիացած եմ Ռուսաստանի նվաճումներով, ինչպես նաև հրթիռային ոլորտում խորհրդային նվաճումներով»,- ավելացրել է Մասկը:
Սիրարփի Աղաբաբյան