Բաժիններ՝

WSJ-ն Ուհանում վիրուսաբանների հիվանդության մասին գրել է 2019 թվականի նոյեմբերին

The Wall Street Journal թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզության տվյալները, հաղորդել է, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի (Չինաստան) երեք աշխատակիցներ ծանր հիվանդացել եւ բուժօգնության էին դիմել դեռ 2019 թվականի նոյեմբերին։

Հրատարակությունը գրում է, որ հետախուզության զեկույցը, որում մանրամասններ են ներկայացվում ինստիտուտի տուժած աշխատակիցների թվաքանակի, նրանց հիվանդությունների ժամկետների եւ հիվանդանոցներ այցելությունների վերաբերյալ, կարող է ակտիվացնել այն բանի ավելի լայն հետաքննություն անցկացնելու կոչերը, թե կարող է ինստիտուտի լաբորատորիան լինել կորոնավիրուսի տարածման աղբյուրը: Հետախուզության զեկույցը հայտնվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար մարմնի նիստի նախօրեին, որտեղ, ինչպես սպասվում է, կքննարկվի COVID-19-ի ծագման հետաքննության հաջորդ փուլը:

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Էմիլի Հոռնը հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն առաջվա պես «լուրջ հարցեր ունի, որոնք վերաբերում են COVID-19-ի համավարակի սկսվելուն, ներառյալ ՉԺՀ-ում նրա ծագմանը»:

Նա ասել է, որ ԱՄՆ-ի կառավարությունն ԱՀԿ-ի եւ այլ պետությունների հետ աշխատում է այն բանի վրա, որպեսզի «միջամտությունից եւ քաղաքականացումից զերծ» անկախ փորձագիտական գնահատական տրվի վիրուսի ծագմանը:

«Մենք չենք պատրաստվում հայտարարություններ անել, որոնք կկանխատեսեին ԱՀԿ-ի՝ SARS-CoV-2-ի աղբյուրի շարունակվող հետազոտությունը, բայց մենք հստակ հասկանալ ենք տվել, որ հիմնավորված եւ տեխնիկապես արժանահավատ տեսությունները պետք է հանգամանորեն գնահատվեն միջազգային փորձագետների կողմից»,-ասել է նա: ԱՀԿ-ի փորձագետների խումբն ավելի վաղ այցելել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ: Այցի արդյունքների վերաբերյալ զեկույցում արվել է մի հետեւություն, որ վիրուսների արտահոսքը ինստիտուտի լաբորատորիայից «չափազանց քիչհավանական է», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս