Բաժիններ՝

Հնդկական Panacea Biotec-ը թողարկել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Հնդկական Panacea Biotec ընկերությունը Բադդիի գործարանում թողարկել է ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ): Այդ ամբողջ խմբաքանակը կտանեն Գամալեյայի անվան կենտրոն՝ պատրաստուկի որակն ստուգելու համար:

Հիմնադրամում սպասում են, որ Panacea Biotec-ի պատվաստանյութի լայնամասշտաբ արտադրությունը կսկսվի արդեն այս ամռանը: «Սպուտնիկ V» պատվաստանյութը Հնդկաստանում գրանցվել է ապրիլի 12-ին՝ արագացված գրանցման ընթացակարգի շրջանակներում, մայիսի 14-ից այն սկսել են կիրառել պատվաստումների ժամանակ: Ապրիլին ՌՈւՆՀ-ն եւ Panacea Biotec-ը հայտարարել են, որ պայմանավորվել են Հնդկաստանում տարեկան «Սպուտնիկ V»-ի 100 միլիոն չափաբաժին արտադրել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս