Բաժիններ՝

Սպիտակ տունը հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ նշել Պուտինի ու Բայդենի հանդիպման օրը

ԱՄՆ-ի և Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդականներ Ջեյք Սալիվանի և Նիկոլայ Պատրուշևի զրույցը կարևոր փուլ էր երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստման համար, սակայն Վաշինգտոնը դեռ պատրաստ չէ հայտնել դրա հնարավոր ամսաթիվը և վայրը: Այս մասին երկուշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մեր ազգային անվտանգության խորհրդականը զրուցել է իր գործընկերոջ հետ և այս զրույցը կարևոր քայլ էր ԱՄՆ-Ռուսաստան ծրագրվող գագաթնաժողովի նախապատրաստման համար, որի վայրը և ամսաթիվը մենք դեռ պատրաստ չենք հայտարարելու և շարունակում ենք աշխատել դրա վրա»,- ասել է Պսակին: Նա նշել է, որ կողմերը շարունակում են շփվել գագաթնաժողովի անցկացման հարցի շուրջ:

Սալիվանի և Պատրուշևի հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի` Ժնևում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս