Բաժիններ՝

Հնդկաստանում կորոնավիրուսի պատճաով մահացածների ընդհանուր թիվը գերազանել է 300.000-ը

Հնդկաստանն անցած օրն արձանագրել է կորոնավիրուսով վարակման 222 315 նոր դեպք, համաճարկի ամբողջ ժամանակամիջոցում երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 26 752 447-ի: Ինչպես մայիսի 24-ին իր պաշտոնական կայքում հայտնել է առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, այս վարակի հետ կապված մահացու վախճանների թիվը մեկ օրում ավելացել է 4 454-ով եւ հասել 303 720-ի։

Հնդկաստանը դարձել է աշխարհի երրորդ երկիրը, որտեղ COVID-19-ից մահերի թիվը գերազանցել է 300 հազարը: Երկիրն այդ ցուցանիշով զբաղեցնում էերրորդ տեղը՝ զիջելով սոսկ ԱՄՆ-ին եւ Բրազիլիային: Հնդկաստանն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը (ԱՄՆ-ից հետո) կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվով:

Այս ամսին Հնդկաստանն արձանագրել է ավելի քան 90 հազար մահացու վախճան եւ 7,5 միլիոնից ավելի կորոնավիուսով վարակված: Վարակի պատճաով մահացության օրական ցուցանիշը Հնդկաստանում մնում է բարձր, մայիսին այն արդեն տասնմեկերորդ անգամ գերազանցել է 4 հազարը:

Հայտնաբերված մահացու դեպքերի օրական աճի հակառեկորդն արձանագրվել է մայիսի 19-ին եւ կազմել է 4 529: Ըստ որում 24 ժամում վարակվածների թիվն աստիճանաբար նվազում է. մայիսի 17-ին արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 281 386 նոր դեպք. այդ ժամանակ մեկ օրում 300 հազարից պակաս ախտահարվածներ են նշվել ապրիլի 21-ից ի վեր առաջին անգամ (այդ օրը հայտնաբերվել է ախտահարման 295 041 դեպք):

Մինչդեռ մայիսի 1-ին հնդկաստանցի բժիշկները հայտնել են, որ 24 ժամում արձանագրել են կորոնավիրուսով ախտահարման 401 993 նոր դեպք: Ըստ որում Հնդկաստանում ապրիլի 5-ից օրական արձնագրվում է հարյուր հազարից ավելի, իսկ ապրիլի 15-ից՝ 200 հազարի ավելի նոր վարակված: Ընթացիկ ամսում այդ ցուցանիշը հինգ անգամ գերազանցել է 400 հազարը, հակառեկորդը նշվել է մայիսի 7-ին եւ կազմել է 414 188:

Վաակվածների օրական թվի աստիճանական նվազում նշվում է մայիսի 8-ից: 24 ժամում Հնդկաստանում ապաքինված հիվանդների քանակն ավելացել է 302 544-ով եւ հասել 23 728 011-ի: Մայիսի 13-ից Հնդկաստանում ապաքինումների օրական թիվը գերազանցում է վարակման նոր դեպքերի թվին: Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում վերջին օրը կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստում է արել 942 722 մարդ, Հնդկաստանում կատարված պատվաստումների ընդհանուր թիվը հասել է 196 051 962-ի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս