Բաժիններ՝

«Կարծես թե մրցաշրջանը տևել է երկու տարի»․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է այս մրցաշրջանի արդյունքները:

– Ես շատ հպարտ եմ այն բանի համար, թե ինչ են արել ֆուտբոլիստները վերջին 10 կամ 15 հանդիպումներում, ինչպես նրանք արձագանքեցին ձախողմանը: 10 խաղից 8 հաղթանակ, երկու ոչ-ոքի: Սա տպավորիչ է:

Սա էներգիան է, որ տարբերություն է առաջացնում: Մեր երկրպագուների աջակցությունը մեզ մեծ ուժ տվեց:

– Ո՞րն էր մրցաշրջանի ամենավատ պահը:

– Ես չեմ ուզում մեկն ընտրել, դա անարդար կլինի մյուս վատ պահերի հետ կապված:

Հիմա արձակուրդ կունենամ: Զգացվում է, որ այս մրցաշրջանը տևել է երկու տարի: Երեք շաբաթ անց ես անհամբեր կվերադառնամ աշխատանքի, մենք կսկսենք նախամրցաշրջանային հավաքը։

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս