Վատիկանի այգիներում Հռոմի Ֆրանցիսկոս պապի գլխավորությամբ անցկացված հանդիսավոր արարողությամբ ավարտվել է աղոթքի «մարաթոնը»՝ հանուն COVID-19-ի համավարակի դադարեցման, որին մեկ ամիս շարունակ մասնակցել են Սուրբ Աստվածածնի՝ աշխարհում առավել հայտնի 30 տաճարներ։
ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար՝ ազատվելով ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Եվրամիության յոթ երկրներ՝ Բուլղարիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լեհաստանը, Խորվաթիան եւ Չեխիան, հունիսի 1-ից սկսել են պատվաստման հավաստագրեր տալ, որոնք կոչված են հեշտացնելու ազատ տեղաշարժը Եվրամիությունում:
Մեքենայի համարանիշերը գողացել էր ու փող պահանջել․ Դիլիջանի ոստիկանների բացահայտումը
Ճապոնիայի արեւմուտքի Կոբե քաղաքի իշխանությունները տեղացի մի 50-ամյա բնակչի մոտ կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված նոր շտամ են հայտնաբերել: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բաց նամակ է գրել մադրիդյան ակումբի երկրպագուներին ՝ բացատրելով թիմից հեռանալու իր որոշումը:
Դեպքի առթիվ ՔՈ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն:
Դավիթ Գրիգորյանի շրջայցը Էրեբունի վարչական շրջանում
«Star Wars ֆիլմը ինձ շատ դուր եկավ և որոշեցի ստեղծել խաղի իմ տարբերակը։ Խաղը ժամանցային է, ֆանտաստիկ։ Եթե դուք տեղյակ եք ֆիլմին, գլխավոր հերոսը՝ Anakin-ը, սկզբում դրական կերպար է, սակայն ֆիլմի ընթացքում դառնում է Dath Vader՝ վերածվելով, դառնալով սարսափելի, հրեշավոր կերպար։ Ես իմ խաղում փոխել եմ ընթացքը․ Anakin-ը վերջին աշխարհում հանդիպում ու կռվում է իր վատ տեսակի հետ։ Հաղթելու դեպքում թույլ չես տալիս նրան վերածնվելու, փաստորեն կանխում ես հետագա չարիքը, իսկ եթե ոչ՝ չարը հաղթում է։ Իմաստը դա է, նոր միտք, նոր գաղափար, նոր մոտեցում»,- պատմում է Դավիթը։
Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։
«Ել» կարճամետրաժ պարային ֆիլմը պատմում է մարդու ներսի պայքարի և այն արձագանքի մասին, որը նա կարող է ունենալ արտաքին աշխարհի բոլոր հակադրությունների հետ բախվելիս: Եվ միայն ինքնահաղթահարումը կարող է մարդուն հաղթանակի զգացում հաղորդել:
Սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ էին ձեռք բերել առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ։
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի սահմանամերձ մի շարք համայնքների, ինչպես նաև Գյումրիի «Շալե» կենտրոնի, Արցախի Հադրութի և Քաշաթաղի շրջաններից Հայաստան տեղափոխված ընտանիքների երեխաների:
Հայաստանի և Խորվաթիայի ընտրանիները այսօր կանցկացնեն ընկերական հանդիպում Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում, որով խորվաթ ֆուտբոլիստները կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը, իսկ Հայաստանի ընտրանին՝ Ազգերի լիգայի խմբային փուլի՝ սեպտեմբերին կայանալիք հանդիպումներին։ Խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 20։00-ին։ Խորվաթիա ԱԱ-2018-ի եզրափակչի մասնակիցը այնքան էլ հաջող չանցկացրեց մարտ ամսվա աշխարհի հաջորդ առաջնության ընտրական խաղերը: Մեկնարկային խաղում Խորվաթիան պարտվեց Սլովենիային […]
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը վերջին 24 ժամում ավելացել է 217-ով և հասել 80 հազար 156-ի:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակելու մասին։
ԱՄՆ-ում 93 տարեկան հասակում մահացել է լրագրող-միջազգայնագետ, քաղաքական պամֆլետի վարպետ Մելոր Ստուրուան:
Fly Egypt ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Հուրգադա- Երևան-Հուրգադա երթուղով չվերթերը:
ԼՈՏ լեհական ավիաուղիները սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Վարշավա- Երևան- Վարշավա երթուղով չվերթերը:
Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։
Մայիսի 28-ին, ժամը 19.10-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժին, որ Այնթապ գյուղում դանակահարություն է եղել:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Արցախում ընթանում է «Երգով ու սիրով» փառատոնը: Փառատոնն անցկացվում է Արցախում և Սյունիքում՝ Ստեփանակերտի, Մարտունու, Հադրութի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի, Խնձորեսկի, և Շինուհայրի գործող երգչախմբերի մասնակցությամբ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վճիռ կայացրեց։
«Դիերի և մասունքների ոչ պատշաճ պահումն իմ բացթողումն է եղել», -հասարակական ակնհայտ ճնշման տակ անկեղծացել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով վերջերս պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Հարազատ իշխանության կողմից տիկին նախարարի բացառիկ վաստակն ակնհայտորեն գնահատվեց նաև այս բացթողնման համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
2021թ. մայիսի 30-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արաքս համայնքում մի խումբ անձանց միջև կենցաղային հարցերի պատճառով վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ անձ ստացել է մարմնական վնասվածք, հնչել են կրակոցներ:
Շվեյցարիան քննարկում է Ժնեւի օդային տարածության հնարավոր փակման հարցն այդ քաղաքում հունիսի 16-ին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գագաթնաժողովի անցկացման ժամանակ, սակայն այդ մասին վերջնական որոշում առայժմ չի ընդունվել:
Խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների եգիպտական «Մաաթ» կենտրոնի միջազգային մարդասիրական իրավունքի բաժանմունքը հրապարակել է «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը ռազմական գործողությունների ընթացքում (Ղարաբաղյան պատերազմը որպես ուսումնասիրության առարկա)» փորձագիտական ուսումնասիրությունը։
«Ժողովրդական պաշտպանական ուժեր» (HPG-ԺՊՈՒ) քրդական խմբավորման զինյալները պատրաստվում են լուրջ հարվածներ հասցնել Թուրքիային և վերջինիս աջակիցներին: Այս մասին հայտնել է HPG-ի զինյալներից Դիլգեշ Ֆարքինը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժումը պաղեստինցիներին կոչ է արել «ցասումի օր» անցկացնել Հորդանան գետի Արեւմտյան ափի օկուպացման դեմ: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով շարժման համապատասխան հայտարարությունը: «Ցասման օրը» պաղեստինյան տարածքներում կանցկացվեն զանգվածային հանրահավաքներ եւ բողոքներ՝ Իսրայելի կողմից անցկացվող քաղաքականության դեմ: