Հայաստանի և Խորվաթիայի ընտրանիները այսօր կանցկացնեն ընկերական հանդիպում Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում, որով խորվաթ ֆուտբոլիստները կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը, իսկ Հայաստանի ընտրանին՝ Ազգերի լիգայի խմբային փուլի՝ սեպտեմբերին կայանալիք հանդիպումներին։ Խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 20։00-ին։ Խորվաթիա ԱԱ-2018-ի եզրափակչի մասնակիցը այնքան էլ հաջող չանցկացրեց մարտ ամսվա աշխարհի հաջորդ առաջնության ընտրական խաղերը: Մեկնարկային խաղում Խորվաթիան պարտվեց Սլովենիային […]
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը վերջին 24 ժամում ավելացել է 217-ով և հասել 80 հազար 156-ի:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակելու մասին։
ԱՄՆ-ում 93 տարեկան հասակում մահացել է լրագրող-միջազգայնագետ, քաղաքական պամֆլետի վարպետ Մելոր Ստուրուան:
Fly Egypt ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Հուրգադա- Երևան-Հուրգադա երթուղով չվերթերը:
ԼՈՏ լեհական ավիաուղիները սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Վարշավա- Երևան- Վարշավա երթուղով չվերթերը:
Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։
Մայիսի 28-ին, ժամը 19.10-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժին, որ Այնթապ գյուղում դանակահարություն է եղել:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Արցախում ընթանում է «Երգով ու սիրով» փառատոնը: Փառատոնն անցկացվում է Արցախում և Սյունիքում՝ Ստեփանակերտի, Մարտունու, Հադրութի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի, Խնձորեսկի, և Շինուհայրի գործող երգչախմբերի մասնակցությամբ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վճիռ կայացրեց։
«Դիերի և մասունքների ոչ պատշաճ պահումն իմ բացթողումն է եղել», -հասարակական ակնհայտ ճնշման տակ անկեղծացել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով վերջերս պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Հարազատ իշխանության կողմից տիկին նախարարի բացառիկ վաստակն ակնհայտորեն գնահատվեց նաև այս բացթողնման համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
2021թ. մայիսի 30-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արաքս համայնքում մի խումբ անձանց միջև կենցաղային հարցերի պատճառով վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ անձ ստացել է մարմնական վնասվածք, հնչել են կրակոցներ:
Շվեյցարիան քննարկում է Ժնեւի օդային տարածության հնարավոր փակման հարցն այդ քաղաքում հունիսի 16-ին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գագաթնաժողովի անցկացման ժամանակ, սակայն այդ մասին վերջնական որոշում առայժմ չի ընդունվել:
Խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների եգիպտական «Մաաթ» կենտրոնի միջազգային մարդասիրական իրավունքի բաժանմունքը հրապարակել է «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը ռազմական գործողությունների ընթացքում (Ղարաբաղյան պատերազմը որպես ուսումնասիրության առարկա)» փորձագիտական ուսումնասիրությունը։
«Ժողովրդական պաշտպանական ուժեր» (HPG-ԺՊՈՒ) քրդական խմբավորման զինյալները պատրաստվում են լուրջ հարվածներ հասցնել Թուրքիային և վերջինիս աջակիցներին: Այս մասին հայտնել է HPG-ի զինյալներից Դիլգեշ Ֆարքինը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժումը պաղեստինցիներին կոչ է արել «ցասումի օր» անցկացնել Հորդանան գետի Արեւմտյան ափի օկուպացման դեմ: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով շարժման համապատասխան հայտարարությունը: «Ցասման օրը» պաղեստինյան տարածքներում կանցկացվեն զանգվածային հանրահավաքներ եւ բողոքներ՝ Իսրայելի կողմից անցկացվող քաղաքականության դեմ:
Արդյո՞ք ակնհայտ չէ, որ ազգովի պետք է կանգնել երկրի, պետության վերականգնման գործում թրծված, հաջողված, արդյունավետ և հեղինակավոր ուժերի կողքին, և որ ցանկացած այլ լուծում այս պահին ծայրահեղ վտանգավոր է, եթե չասենք` կործանարար:
Առողջապահության նախարարը ներողություն է խնդրել զոհերի հարազատներից` ասելով, որ դա իր բացթողումն է եղել, որ ինքը լրացուցիչ չի ստուգել մասունքների պահման պայմանները: Այստեղ հարցը ոչ միայն պայմաններն են, այլ այն, որ մինչ այսօր հերոսների մասունքները ծնողներին չեն հանձնվել, որ մինչ այսօր նրանք հողին չեն հանձնվել։ Տոպրակներով պահվել են, թաքցվել։ Եվ մի փորձեք համոզել ձեր ցնդաբանություններում, թե փորձաքննված մասունքների արդյունքների մասին տեղեկատվությունը հասանելի է եղել ծնողներին։ Նրանք գիտեին, որ իրենց զավակի դին, մասունքը նկուղում է և չէ՞ին տանում հողին հանձնելու։
Անհետ կորածների, զոհվածների, վիրավորների թիվը թաքցնելու համա՞ր։
Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Դրանից բացի՝ պարզվել է, որ մի շարք ընկերություններ շրջանցել են օրենքի մի շարք պահանջներ։
ՀՀ ոստիկանությունը ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ տեղեկացնում է:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Լիբիային նվիրված՝ Բեռլինի երկրորդ խորհրդաժողովը Գերմանիայի մայրաքաղաքում կկայանա հունիսի 23-ին. այնտեղ հրավիրված են անցումային կառավարության ներկայացուցիչները:
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ավետ Բարսեղյանի բանաստեղծությունը՝ գրելով․ «Երանի՜ չծնվեիր, որ երկիրն ապրեր։ Երանի՜ չծնվեիր, որ Արցախը լիներ։ Երանի՜ չծնվեիր, որ տղերքն ապրեին ու սիրեին։
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը կհրաժարվի սննդի համար արտոնության օգտագործումից՝ այն մթերքներից, որոնք իր ընտանիքի համար ձեռք էին բերվում Ֆնլանդիայի պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ մասին նա հայտնել է MTV3 հեռուստաալիքի եթերում:
Նիկոլի ծննդյան օրը մենք պետք է ցավակցենք: Ցավակցենք նրա կառավարման հետևանքով զոհերի ընտանիքներին: Ցավակցենք երկրին: Ցավակցենք ազգին: Ցավակցենք հասարակությանը: Ցավակցենք էթնոսին:
Հանդիպման մասնակիցներին հետաքրքրում էր նախագահի՝ դատավորների թվի, աշխատավարձերի, դատարանների անկախության, փաստաբանական համայնքի, վեթթինգի և այլ հարցերի վերաբերյալ դիրքորոշումը։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ վերջին տարիներին փաստաբաններն առաջինը զգացին ոլորտին սպառնացող վտանգը։
Սա վարչախմբի կողմից հերթական կանխամտածված գործողությունն է մեր հերոս տղերքի նկատմամբ, որոնց ջանքերով կանխվեց ամբողջ Արցախը թշնամուն հանձնելու հրեշային ծրագիրը:
Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրինաչափություն. եթե վարչապետի պաշտոնակատարը հիստերիկանում ու լաչառանում է, ուրեմն ժողովրդին խաբելու գործերը լավ չեն, իսկ վարկանիշն էլ ստաբիլ ընկնում է»։
Հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ունեն բացառիկ կարևորություն ոչ թե մեր Հայրենիքի զարգացման, այլ բուն գոյության տեսանկյունից։ Մեր երկրում երբեք որևէ ընտրական գործընթաց չի հանգել «լինել-չլինելու» երկընտրանքի։