ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը

ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

-ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականից հետո արդյոք ում կողմից են իրականացվում նախարարի պարտականությունները: Նաև այսօր լրատվականների կողմից լուրեր շրջանառվեցին ԱԳ նախարարի տեղակալների հրաժարական ներկայացնելու մասին: Արդյոք հաստատո՞ւմ եք այդ տեղեկությունը:

-Օրենքի ուժով նախարարի պարտականությունների կատարումն իրականացվում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալի կողմից, ինչը չի ենթադրում առանձին իրավական ակտի ընդունում: Այս պահի դրությամբ ՀՀ ԱԳ բոլոր փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները: Մնացածի մասով՝ չենք մեկնաբանում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930