Բաժիններ՝

ՊԵԿ-ն իր էլեկտրոնային համակարգերի համար նախատեսում է ստեղծել բջջային հավելվածներ

Նախորդ տարվա համավարակով պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն թվային նոր լուծումներ է մշակել` հարկ վճարողների հետ փոխհարաբերություններում թղթային գործարքներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու համար:

Ստեղծվել են հաշվետվական ձևեր, ոչ միայն կոմիտեի, այլև պարետատան ու այլ գերատեսչությունների համար։

2020թ․ սկզբից մինչ օրս ՊԵԿ-ը մեծածավալ աշխատանքներ է իրականացրել նաև այլ գերատեսչություններին աջակցելու գործում։ Կոմիտեի կողմից տրվել են թե՛ տեխնիկական ռեսուրսներ, թե՛ մասնագիտական աջակցություն։

Կառավարության կողմից սահմանված աջակցությունների միջոցառումների շրջանակում ևս կոմիտեն լուրջ մասնակցություն է ունեցել։ Համակարգվել է պետական այլ կառույցների կողմից ստացված տեղեկատվությունը՝ միջոցառման իրական շահառուների նույնականացման համար։ Իսկ աջակցության այն ծրագրերը, որոնց պատասխանատուն ՊԵԿ-ն է, ամբողջությամբ իրականացվել են էլեկտրոնային եղանակով։

Ծրագրային ապահովում է իրականացվել նաև հարկային օրենսգրքի փոփոխությունների և շահութահարկի կանխավճարների մեխանիզմի փոփոխության դեպքում։ Արդյունքում՝ թեթևացել է տնտեսվարողների հարկային բեռը, իսկ կանխավճարի մեխանիզմը պարզեցվել է։

Առաջիկայում կոմիտեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանդես կգա նոր լուոծումներով։

Պետական եկամուտների կոմիտեն բոլոր էլեկտրոնային համակարգերի համար նախատեսում է ստեղծել բջջային հավելվածներ։ Թվայնացման նոր գործիքակազմը հնարավորության կտա կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունները դարձնել ավելի արդիական ու արդյունավետ՝ հեշտացնելով հարկ վճարողների գործը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս