
Թեհրանի նավթավերամշակման գործարանում հրդեհը մեկուսացված է

Թեհրանի նավթավերամշակման գործարանում հրդեհը վերցված է հսկողության տակ եւ լիովին կմարվի մեկ կամ երկու ժամում: Հունիսի 3-ին այդ մասին հայտարարել է նավթավերամշակման գործարանի պաշտոնական ներկայացուցիչ Շաքեր Խաֆային։
«Պահոցի այրումը վերցված է հսկողության տակ: Մեկ կամ երկու ժամվա ընթացքում կրակը լիովին կմարվի»,- մեջբերում է նրա խոսքը Shana գործակալությունը: Խաֆային հավելել է, որ «նավթավերամշակման գործարանի այլ օբյեկտներ չեն վնասվել»:
Թեհրանի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհն սկսվել էհունիսի 2-ի երեկոյան:
Պատահարի վայր են ուղարկվել հրշեջ խմբեր: Ավելի վաղ Խաֆային հայտարարել է, որ հրդեհը բռնկել է միայն 20 հազար բարել տարողությամբ մեկ պահոցում: Թեհրանի նավթավերամշակման գործարանը խոշորագույններից մեկն է երկրում՝ ապահովելով Իրանի նավթավերամշակման կարողությունների շուրջ 15 տոկոսը:
Գործարանն արտադրում է բենզին, դիզելային վառելիք, գազայուղ, մազութ եւ այլ նավթամթերքներ: Գործարանը գտնվում է Թեհրանի նահանգի հարավային մասում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: