Բաժիններ՝

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Հարգելի՜ քաղաքացիներ։

Հունիսի 4-ին, «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն, որի շրջանակներում ուշադրության կենտրոնում են լինելու վարելու իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ինչպես և ճանապարհային երթևեկության այլ կանոնների միտումնավոր խախտումները։

Ծնողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց, որպեսզի համատեղ կանխենք հնարավոր պատահարները։
Ներողամտություն չենք դրսևորելու որևէ իրավախախտի նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում մեքենաները կտեղափոխվեն Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։

Սիրելի՜ շրջանավարտներ, շնորհավորում եմ «Վերջին զանգի» կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք և բարի երթ։

Եգոր Կարապետյան
Ճանապարհային ոստիկանության պետ,
ոստիկանության գնդապետ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930