Պաշտպանում ենք Facebook, Instagram հաքերներից
Գուգարքի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Yuma արագընթաց դեսանտային փոխադրանավը հեռացել է Սեւ ծովից, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ գործընկերների հետ գործողություններին: Դրա տեղաշարժին կարելի է իրական ժամանակի ռեժիմով հետել Marine Traffic պորտալում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է մի խումբ բժիշկների. բժշկական հանրության ավելի քան 500 ներկայացուցիչներ բաց նամակով դիմել էին նախագահին՝ կապված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման հետ:
Հյուսիսային պողոտայում տեղակայված COVID-19-ի դեմ պատվաստում իրականացնող շարժական կայանը տեղափոխվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Ուսուցիչները, դասախոսները, գիտաշխատողները, բժիշկները լուրջ համայնքներ են, կրթված մարդիկ, և օրերից մի օր պետք է սովորեն իրենց իրավունքներն ու շահերը պաշտպանել։ Անել դա ոչ թե վախվորած ու շշուկով, ոչ թե խեղճի ու անօգնականի հոգեվիճակով, այլ` հրապարակային ու արժանապատիվ ձևով, ինքնակազմակերպման մեխանիզմներ գտնելով։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք առաջադրելու մասին:
2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ գներն աճել են 6.5%-ով. Արթուր Խաչատրյան:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր բացահայտելու մասին:
«Թուրքիայի և Ադրբեջանի պլաններում Հայաստան պետություն գոյություն ունենալ չի կարող». Ռուբեն Մելիքյան:
Արցախի՝ վերջին պատերազմից հետո ներկայիս վիճակում հայտնվելուց հետո Ադրբեջանը գործնական քայլեր է անում Սյունիքի բռնազավթման ուղղությամբ՝ բացելով նոր՝ «զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատը»:
«ՀՀ-ն դարձել է ուրիշի ստեղծած անվտանգությունը սպառող պետություն». Արտակ Զաքարյան:
Լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը նախօրեին սենսացիոն բացահայտումներ է արել. վերահաստատեց այն, ինչի մասին պնդում էին շատերը՝ նիկոլը իշխանության է եկել Արցախը Ադրբեջանին հանձնելու համար: Ավելին, նիկոլը իշխանության է եկել մեր տղերքին զոհելու գնով Արցախը Ադրբեջանին հանձնելու համար:
Նիկոլ Փաշինյանը բերված է խափանելու Հյուսիս-հարավ ծրագիրը. Արթուր Ղազինյան։
Աֆղանստանի ռազմաօդային ուժերը դադարեցրել են Պակիստանի հետ սահմանին Սփին Բոլդաք բնակավայրը «Թալիբան» արմատական շարժման զինյալներից ազատելու գործողությունն Իսլամաբադի կողմից նախազգուշացումից հետո: Հուլիսի 16-ին այդ մասին հայտնել է TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի կառավարության մի աղբյուր:
Գործողները ունակ են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառող փաստաթղթի ստորագրման. Մամիջանյան:
Ամբողջ Սյունիքը ոտիք է կանգնելու ադրբեջանցիների մուտքը Սյունիք թույլ չտալու համար. Աննա Գրիգորյան:
Հուլիսի 16-ին, 18-ի կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Թե՛ պատերազմը, թե՛ հունիսի 20-ի ընտրությունները կեղծ էին, նախօրոք կանխորոշված ելքով. Ղազինյան։
«Կոչ ենք անում Եվրամիության հետ միասին նախապես հստակեցնել, որ Թուրքիայի կողմից՝ Վարոշան վերաբացելու կամ վերաբնակեցնելու ցանկացած փորձի դեպքում բազմակողմ պատժամիջոցներ կկիրառվեն»,- նշվում է նամակում:
«Խամաճիկը ընդունելի է ցանկացած մարդու համար». Հայկ Մամիջանյան:
Աֆղանստանի կառավարությունը «Թալիբան» արմատական շարժմանը համագործակցության կոչ է անում հանուն երկրում խաղաղության հաստատման: Հուլիսի 16-ին Տաշքենդում այս հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական Հանրապետության նախագահ Աշրաֆ Ղանին՝ «Կենտրոնական եւ Հարավային Ասիա. տարածաշրջանային փոխկապակցվածություն:
Ադրբեջանում սկսվել է թունելների կառուցումն Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի (Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի) ավտոմոբիլային ճանապարհի վրա:
:Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է վաստակավոր ճարտարապետ Արթուր Թարխանյանի անվան կենտրոնում, որտեղ գործում է հայկական մոդեռնիզմի թանգարանը:
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20- ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հուլիսի 19-20-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։
ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը ս.թ ապրիլի 15-ին թիվ ԲԴԽ-23-Ո-34 որոշմամբ կասեցրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ մինչև նրա նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը(«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մաս»):
Ֆոնդի գործունեության հաջորդ ուղղություններն են՝ աջակցությունը ջրի և թափոնների կառավարման համակարգերին: Ներկայացվել են նաև այս ուղղություններով նախատեսվող ծրագրերն ու աշխատանքները:
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը, որի գործող գավաթակիրն է:
Մեր հասարակությունը ժխտում է պետականություն ունենալու իր պատրաստակամությունը. Բագրատ Եսայան։
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրերս մի հանդիպման ժամանակ հերթական անգամ պատմել էի տարիներ առաջ տեղի ունեցած խոսակցության մասին, ինչը դարձավ հանրային քննարկման առարկա։ Հասկանալի է, որ հետպատերազմյան շոկային վիճակում ապրող մարդկանց համար յուրաքանչյուր նման փաստ նոր շոկ է, բայց ես նորություն չեմ ասել, բացահայտում չեմ արել։