«Տեխնիկական դադարից հետո Երասխում մետաղաձուլական գործարանի կառուցման աշխատանքները վերսկսվելու են». Գրիգոր Տեր-Ղազարյան. ՀԺ

Sputnik Արմենիան տեղեկություն էր տարածել, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր։

Ըստ կայքի՝ ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։ Գործարանի տնօրինությունը կայքի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր տեղեկությունը՝ չցանկանալով մեկնաբանել այն։

Տեղեկությունը ճշտելու համար «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել Ամերիկյան «Վիրտուալ ֆոնդինգ» ընկերության սեփականատեր և ՋԻ ԹԻ ԲԻ Հոլդինգսի տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ, վերջինս նշել է, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում:

«Տեխնիկական դադարից հետո Երասխում մետաղաձուլական գործարանի կառուցման աշխատանքները վերսկսվելու են»,- ասել է Գրիգոր Տեր-Ղազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս