Ակբա բանկը և Հայաստանի ներդրումային խորհուրդը հուշագիր են ստորագրել
Ակբա բանկը և Հայաստանի ներդրումային խորհուրդն Ակբա Բիզնես ակումբի շրջանակում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով Ակբա բանկը և Հայաստանի ներդրումային խորհուրդը կհամագործակցեն Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարելավման և զարգացման շուրջ։
Հուշագրի շրջանակում Ակբա Բիզնես ակումբի անդամների հետ կկազմակերպվեն Հայաստանի տնտեսության համար առաջնային նշանակություն ունեցող օրենսդրական հարցերի վերաբերյալ քննարկումներ, որի արդյունքում ակումբի անդամների՝ «ուղիղ բիզնեսից» ստացվող խնդիրները կքարտեզագրվեն՝ հնարավոր լուծումներ գտնելու նպատակով։ Քննարկումներում կներգրավվեն նաև Հայաստանի ներդրումային խորհրդի շահառուներ և փորձագետներ։
Ակբա բանկը և Հայաստանի ներդրումային խորհուրդն Ակբա Բիզնես ակումբի շրջանակում ակումբի անդամների համար կկազմակերպեն նաև համատեղ սեմինարներ, գիտաժողովներ, աշխատանքային հանդիպումներ, ինչպես նաև գործնական վերապատրաստման աշխատաժողովներ։
«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝
- մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
- դառնալ Ակբա Բիզնես ակումբի անդամ,
- օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
- առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին։
Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։
Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։