Ի՜նչ բացառիկ ապաշնորհ պետք է լիներ «Ուոլթ Դիսնեյ» ընկերության ղեկավարը՝ հանդես գալու մի այնպիսի կինոնախագծով, որը սաստիկ զայրացրներ թե՛ հայերին, թե՛ թուրքերին: Այդ աշխատակիցը պետք է հեռացվի աշխատանքից՝ ընկերության գանձարանին, ինչպես նաև հեղինակությանը վնաս պատճառելու համար։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի բնակչությանն ու արգելափակել տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը։ Շրջափակման առաջին 6 ամիսներին Արցախում մուտք ու ելք ունեին միայն ռուս խաղաղապահները և Կարմի խաչի մարդասիրական առաքելությունը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Կար ժամանակ, երբ COVID-19-ը վտանգ էր ներկայացնում մարդկանց լայն շրջանակի համար, սակայն այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ հիվանդների խոցելի խմբերի պաշտպանության վրա։ Առաջին հերթին դրանք ծանր քրոնիկ հիվանդություններ և թույլ իմունիտետ ունեցող մարդիկ են, «Իզվեստիային» ասել է ռևմատոլոգ Պավել Նովիկովը։
Եհովայի վկաների դավանանքի սխալներն այնքան շատ են, որ հնարավոր չէ դրանց մասին խոսել մեկ հոդվածի մեջ, թեկուզ ամփոփ ձևով: «Եհովայի վկաների սխալները․ Մաս Ա» հոդվածի մեջ տեսանք նրանց սխալներից վեցը միայն: Այստեղ պիտի շարունակեմ ցույց տալ նրանց դավանանքի այլ սխալները աստվածաշնչական փաստերով: Եհովայի վկաները Աստծու անմիջական կարիքն ունեն սրբագրելու համար իրենց մտքում արմատացած աստվածաբանական սխալ ուսուցումները և աստվածաշնչական համարների սխալ մեկնությունները:
Թուրքական «MetroPoll» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 28 նահանգում 1746 մարդու հետ սոցհարցում է անցկացրել։
Իմաստության ատամները հաճախ մարդու համար խնդիրներ են առաջացնում և պետք է հեռացվեն։ Ատամնաբույժ Լուիզա Ավթանդիլյանը հուլիսի 25-ին պարզաբանել է, թե իրականում երբ է պետք հեռացնել նման ատամները։
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը սկսել է ավելի հաճախ այցելել մարզեր ու տարբեր բնակավայրեր։ Ցույց տալու համար, որ մարդիկ նախկինի պես ջերմորեն ընդունում են իրեն ու ողջունում իր իրականացրած քաղաքականությունը, այդ թվում՝ Արցախի նկատմամբ արված հայտնի հայտարարություններից ու ատելության խոսքերից հետո՝ այցերն ուղեկցվում են ցուցադրական ներկայացումներով։ Դրանց մասնակցում են բացառապես իշխանությունների հավատարիմները։ Նախապես ընտրվում են բոլոր դերակատարները։
Այսօր Ռիո դե Ժանեյրոյում մահացել է մեր հայրենակցուհի, բրազիլիական սերիալներից հայտնի դերասանուհի Արասի Բալաբանյանը։
Միլլերը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Լուի Բոնոն այցելել է տարածաշրջան և անմիջականորեն շփվել կողմերի հետ։
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն օգոստոսի 7-ի «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծում է՝ 13 օր է, ինչ հումանիտար բեռով ավտոշարասյունը շարունակում է մնալ Կոռնիձորում:
Չինաստանի իշխանություններն անկախ դիրքորոշում ունեն ուկրաինական խնդրի վերաբերյալ և ձգտում են դրա լուծման խաղաղ ճանապարհին:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին։
Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Թուրքիայի արևմտյան Դերինջե առևտրային նավահանգստի մոտ հացահատիկով նավը բեռնաթափելիս սիլոսի աշտարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 12 մարդ, որոնցից երեքը ծանր վնասվածքներ են ստացել։
Էգեյան կղզիների հարցում Թուրքիայի ռազմատենչ քաղաքականության, ռազմաշունչ հռետորաբանության համատեքստում հունական իշխանամետ «Pentapostagma» պարբերականը կոչ է անում Հունաստանի իշխանություններին ուժեղացնել Աթենքի վերահսկողության տակ գտնվող կղզիների պաշտպանությունը:
Սուրբ Աստվածածին վանքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել է պապական եպիսկոպոս Պաուլո Պորչիային։ Այս մասին հայտնել է կաթողիկոսարանը։
Էստոնիան մտադիր չէ Ռուսաստանի քաղաքացիներին արտաքսել Լատվիայի և Լիտվայի օրինակով: Այս մասին օգոստոսի 7-ին ERR պորտալին ասել է Էստոնիայի ներքին գործերի նախարար Լաուրի Լյաենեմետսը։
Գործատուն պարտավոր է կրճատել աշխատողների աշխատանքային ժամերը, եթե շոգ եղանակին նա չի կարող սենյակում որոշակի պայմաններ ապահովել, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է փաստաբան, Աշխատանքային իրավունքների ասոցիացիայի անդամ Օլեգ Բաբիչը։
Օգոսոտոսի 7-ին Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քոջաէլի նահանգի Դերինջեյի շրջանում գտնվող «Գյուղմերթի կենտրոն»-ի (TMO) պահեստներում խոշոր պայթյուն է տեղի ունեցել:
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի անունից Ազգային կանխարգելման մեխանիզմի գործունեության շրջանակներում Ազգային կանխարգելիչ խմբի անդամները հերթական անգամ այցելել են քննչական մեկուսարանի կալանավորներին։ Նրանք այցելել են նաև օգոստոսի 1-ին Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին։
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոսյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ դիմելով աշխարհի գրողներին, հատկապես մանկագիրներին:
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության խորհրդական Յուրի Իգնատը համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում Գերմանիային կոչ է արել գերմանական հեռահար Taurus թևավոր հրթիռներ փոխանցել Ուկրաինային։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել օգոստոսի 7-ին Անկարայում դեսպանների 14-րդ կոնֆերանսի բացմանը:
Միևնույն ժամանակ կոչ ենք անում բոլոր այն դատավորներին, որոնք իրենց գործունեությունը չեն տեսնում Միության կանոնադրական տիրույթում, լքել մեր շարքերը՝ դրանով իսկ աջակցելով Միության ինքնամաքրմանը:
Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության տեղայնացման ծրագրի շրջանակներում Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում թուրքական ռազմարդյունաբերական «Baykar», «ASELSAN» և «Roketsan» ընկերությունները համագործակցության հուշագրեր են ստորագրել սաուդական մի շարք ընկերություների հետ:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բազմակարծությունը հասարակության առաջընթացն ապահովող գործոններից մեկն է, անգամ, եթե տվյալ հասարակությունը գտնվում է աշխարհաքաղաքական զարգացումների այնպիսի պայմաններում, ինչպիսի պայմաններում այսօր գտնվում է Արցախը:
Իմ խոնարհումն ու հարգանքը մատուցելով յուրաքանչյուր քաղաքացու՝ այս բարձր ամբիոնից մեկ անգամ ևս ուզում եմ հայտարարել՝ ամեն գնով շարունակելու ենք պայքարը՝ հանուն Արցախի պետականության պահպանման ու հզորացման:
Ավելի ուշ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է նաև Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։ Նրանք նույնպես քննարկել են ԳՀՀԾ-ի և երկկողմ համագործակցության զարգացման հարցերը:
Թուրքիայի արևմուտքում գտնվող Մարմարա ծովի Դերինջե խոշոր առևտրային նավահանգստի մերձակայքում պայթյուն է որոտացել։ Դեպքի հետևանքով կա 4 վիրավոր, որոնց վիճակը կայուն է։ Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունից։