Բաժիններ՝

Ճապոնիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են միջուկային գործարքի վերականգնման թեման

Ճապոնիայի վարչապետ Յոսիմասա Հայասին իրանցի իր գործընկերոջ հետ Տոկիոյում հանդիպման ժամանակ անհանգստություն է հայտնել միջուկային բնագավառում Իրանի գործունեության ընդլայնման առնչությամբ։ Այս մասին հաղորդում է  ТАСС-ը։

Նա հայտնել է, որ Տոկիոն Թեհրանին կոչ է անում կառուցողական միջոցներ ձեռնարկել այդ հարցում, այդ թվում՝ լիովին համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ։

«Հայասին հայտարարել է, որ Ճապոնիան հետևողականորեն հանդես է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պաշտպանությամբ և լրջորեն մտահոգված է Իրանի միջուկային գործունեության ընդլայնումից, և Իրանին կոչ է արել ձեռնարկել կառուցողական միջոցներ, ներառյալ՝ լիակատար և անվերապահ համագործակցությունը՝ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համատեղ հայտարարությանը համապատասխան», – հաղորդել է Ճապոնիայի ԱԳՆ-ն:

Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ի պատասխան ընդգծել է, որ Իրանը ձգտում է ԳՀՀԾ-ի վերականգնմանը բանակցությունների միջոցով, և շնորհակալություն է հայտնել Տոկիոյին այդ ուղղությամբ դիվանագիտական ​​ջանքերի համար։

Բացի այդ, Ճապոնիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Տոկիոն շարունակում է համագործակցել Թեհրանի հետ բժշկության, շրջակա միջավայրի պաշտպանության և տարերային աղետների հետևանքների դեմ պայքարի բնագավառներում և «Իրանի վաղեմի բարեկամն» է, որի հետ մտադիր է շարունակել երկխոսությունը։

Ավելի ուշ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է նաև Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։ Նրանք նույնպես քննարկել են ԳՀՀԾ-ի և երկկողմ համագործակցության զարգացման հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս