Սեխը կարող է վնասել հղի կամ կերակրող կանանց և թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց առողջությանը, Evening Moscow-ին ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Բացի դրանից, բժիշկը խորհուրդ չի տալիս երեխաներին ու տարեցներին վաղահաս մրգեր ուտել։
Արցախն ու արցախահայությանը ատելուց հետո Նիկոլ Փաշինյանը հասարակությանը դրդելու է ատել նաև սյունեցիներին, ապա գալու է Վայոց ձորի բնակիչներին ատելու հերթը, դրան հետևելու է Սևանի ավազանի բնակիչներին ատելու հրահանգը… մինչև հերթը հասնի Երևանին, որտեղ բոլորն արդեն կատեն բոլորին, իսկ եթե ատելության պակաս զգացվի, դա հեշտությամբ կլրացնեն ադրբեջանցիները, որոնց հանդեպ Նիկոլ Փաշինյանը տածում է սեփական հայրենակիցներին ատելուն հակադարձ համեմատական կարգով աճող գորովանք։
Օգոստոսի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա՝ կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2121»-ի 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։
1990թ․ Գերագույն Խորհրդի ընտրություններից կարճ ժամանակ անց,նիստերի դահլիճում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը հանդիպում է «արդարության» հայտնի մարտիկ Խաչիկ Ստամբոլցյանին։ Վերջինս ԳԽ նիստի էր եկել շքեղ կոստյումով։ Վլադիմիր Մովսիսյանը զարմանքով դիմում է Խաչիկ Ստամբոլցյանին․
Այս տարի Ռուսաստանն իր ռազմական կարքիներին կուղղի պետական բյուջեի մոտ մեկ երրորդը՝ ավելի քան 100 միլիարդ դոլար, և սա՝ չհաշված բյուջեի գաղտնի հոդվածները:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի։ X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գեներալ Գրիգորի Խաչատուրովը շուրջ 5 ամիս է անազատության մեջ է: Եթե կամայական մարդկանց մոտենաս ու հարցնես, թե ինչու` կասեն` հաղթող գեներալ է, սկզբունքային է, դեմքին ճշմարտություն ասող է, այս իշխանության մասին իրականությունը բաց արտահայտող է:
Թրամփի իրավաբանները դեմ են դաշնային դատախազների առաջարկին՝ սահմանափակել նախկին նախագահին ներկայացված վերջին մեղադրանքի վերաբերյալ տեղեկության հրապարակային տարածումը: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ գործն աստիճանաբար ընդլայնվում է, սակայն միջազգային արձագանքը, կարծես, շարունակում է զուսպ մնալ։
Արցախի գյուղատնտեսության նախարարությունը հորդորում և պահանջում է կենդանիների և մսի վաճառք իրականացնող տնտեսավարողներին նշված ապրանքների իրացումը պարտադիր իրականացնել պահանջվող ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ՝ տեղեկանք համայնքի ղեկավարից՝ կենդանու պատկանելության մասին և տեղեկանք համայնքը սպասարկող անասնաբույժից, որը տրվում է կենդանու՝ նախասպանդային և հետսպանդային զննության իրականացումից հետո:
Ու դու, իմ հպարտ եւ դուխով քաղաքացի, կհասկանաս, որ Նիկոլին բերել ես դու, հենց դու։
Օգոստոսի 9-ին Թուրքիայի նախագահական նստավայրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կգումարվի Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Օրակարգային հարցերի թվում են «ահաբեկչության դեմ պայքարը», ռուս-ուկրաինական հակամարտությունը, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն ընդգծել է, որ, ի թիվս այլոց, Հայաստանը գնահատում է Եվրոպական խորհրդարանի ընդունած թիրախային հայտարարությունները, որն ավելի ուժեղացավ Լեռնային Ղարաբաղի շրջափակման և Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշման խախտման արդյունքում։
Կատարվում է քննություն:
Ուստի, բոլորիդ խնդրում ու պահանջում եմ՝ անհապաղ կերպով գործել և կասեցնել Արցախի ժողովրդի այս ընթացող ցեղասպանությունը, քանի դեռ լրիվ ուշ չէ:
Այս մասին Մարուքյանը գրառում է կատարել X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում։
ՀՀ դատախազությունը կքննարկի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխելու մասին միջնորդագրերը։ Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հաստատակամ է իր տիրապետության տակ գտնվող ողջ գործիքակազմով շարունակել ծառայել Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությանը՝ չզատելով ու նույնականացնելով դրանք Հայաստանի Հանրապետության շահերին…
Լատվիայում նախատեսվում է կառուցել ռազմամթերքի և ռազմական նշանակության այլ ապրանքների արտադրության գործարան՝ ՆԱՏՕ-ի կարիքների համար։ Интерфакс-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է LETA գործակալությունը՝ վկայակոչելով Լատվիայի պաշտպանության նախարար Ինարա Մուռնիեցեին։
Դրանից հետո Ադրբեջանն ասում է՝ էլ ի՞նչ դատարան, ի՞նչ խաղաղապահ. իմ տարածքն է, ի՞նչ ուզում եմ՝ անում եմ։ Պիտի հորդորեի Փաշինյանին, որ մինչ իր հեռանալը, հայտարարի, որ ինչպեսև այլ ժողովուրդների պարագայում, Հայաստանը հարգում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սա շատ կարևոր է։
Ի՜նչ բացառիկ ապաշնորհ պետք է լիներ «Ուոլթ Դիսնեյ» ընկերության ղեկավարը՝ հանդես գալու մի այնպիսի կինոնախագծով, որը սաստիկ զայրացրներ թե՛ հայերին, թե՛ թուրքերին: Այդ աշխատակիցը պետք է հեռացվի աշխատանքից՝ ընկերության գանձարանին, ինչպես նաև հեղինակությանը վնաս պատճառելու համար։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի բնակչությանն ու արգելափակել տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը։ Շրջափակման առաջին 6 ամիսներին Արցախում մուտք ու ելք ունեին միայն ռուս խաղաղապահները և Կարմի խաչի մարդասիրական առաքելությունը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Կար ժամանակ, երբ COVID-19-ը վտանգ էր ներկայացնում մարդկանց լայն շրջանակի համար, սակայն այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ հիվանդների խոցելի խմբերի պաշտպանության վրա։ Առաջին հերթին դրանք ծանր քրոնիկ հիվանդություններ և թույլ իմունիտետ ունեցող մարդիկ են, «Իզվեստիային» ասել է ռևմատոլոգ Պավել Նովիկովը։
Եհովայի վկաների դավանանքի սխալներն այնքան շատ են, որ հնարավոր չէ դրանց մասին խոսել մեկ հոդվածի մեջ, թեկուզ ամփոփ ձևով: «Եհովայի վկաների սխալները․ Մաս Ա» հոդվածի մեջ տեսանք նրանց սխալներից վեցը միայն: Այստեղ պիտի շարունակեմ ցույց տալ նրանց դավանանքի այլ սխալները աստվածաշնչական փաստերով: Եհովայի վկաները Աստծու անմիջական կարիքն ունեն սրբագրելու համար իրենց մտքում արմատացած աստվածաբանական սխալ ուսուցումները և աստվածաշնչական համարների սխալ մեկնությունները:
Թուրքական «MetroPoll» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 28 նահանգում 1746 մարդու հետ սոցհարցում է անցկացրել։
Իմաստության ատամները հաճախ մարդու համար խնդիրներ են առաջացնում և պետք է հեռացվեն։ Ատամնաբույժ Լուիզա Ավթանդիլյանը հուլիսի 25-ին պարզաբանել է, թե իրականում երբ է պետք հեռացնել նման ատամները։