Բաժիններ՝

Ադրբեջանի ՄԻ հանձնակատարի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի անունից Ազգային կանխարգելման մեխանիզմի գործունեության շրջանակներում Ազգային կանխարգելիչ խմբի անդամները հերթական անգամ այցելել են քննչական մեկուսարանի կալանավորներին։ Նրանք այցելել են նաև օգոստոսի 1-ին Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին։

Այս մասին հայտնել է են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով հանձնակատարի գրասենյակին։

«Նրան մայրենի լեզվով օրենսդրական ակտեր են ներկայացրել» ,- հայտնել է գրասենյակի մամուլի ծառայությունը։

Ըստ ադրբեջանական կողմի «զրույցի ընթացքում նա շնորհակալություն է հայտնել իր իրավունքների ապահովման, անհրաժեշտ բժշկական ու հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031