Հունական թերթը Թուրքիայից եկող վտանգի ֆոնին կոչ է անում իշխանություններին ուժեղացնել Էգեյան կղզիների պաշտպանությունը

Էգեյան կղզիների հարցում Թուրքիայի ռազմատենչ քաղաքականության, ռազմաշունչ հռետորաբանության համատեքստում հունական իշխանամետ «Pentapostagma» պարբերականը կոչ է անում Հունաստանի իշխանություններին ուժեղացնել Աթենքի վերահսկողության տակ գտնվող կղզիների պաշտպանությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թերթը նշում է, որ Թուրքիան իր սպառազինությունում ունի «Kasırga», «Yıldırım», «Bora», «Tayfun» հրթիռային համակարգերը, որոնք վտանգ են ներկայացնում հունական կղզիների համար: Ըստ թերթի՝ վերոնշյալ համակարգերը համապատասխանաբար ունեն 100կմ, 150կմ, 300կմ, 1000կմ հեռահարություն։

Ըստ հունական վերոնշյալ թերթի, եթե Թուրքիան պայմանական կիրառի այդ հրթիռային համակարգերը կարող է Էգեյան ծովը «բաժանել ուղիղ երկու մասի»:

Թերթը նշում է, որ արտաքին վտանգի դեպքում Կիպրոսի ռազմաբազայում սուզանավի և ֆրեգատի (պահակային ծառայության ռազմանավ) առկայությունը կարող են լինել որպես զսպող հանգամանք։

Հունական թերթը հայտարարել է, որ Թուրքիան ուժեղանում է և կոչ է արել Հունաստանի ղեկավարությանը անհապաղ գործել․ «Պետք է Հունաստանը արագ որոշումներ կայացնի և հնարավորինս արագ շտկի իրավիճակը»։

«Pentapostagma»-ն նաև նշում է, որ 53 տարի անց հունական ստորաբաժանման կրկին մեկնումը Նիկոսիայի մերձակայք միանշանակ ուժեղ անհանգստություն կառաջացնի Անկարայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031