
«Անհրաժեշտ է, որ Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան գործընթացները համակարգված առաջ ընթանան». Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել օգոստոսի 7-ին Անկարայում դեսպանների 14-րդ կոնֆերանսի բացմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ելույթում Ֆիդանն անդրարդարձել է Միջին Արևելքում և Հարավային կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաև նշել, որ վերոհիշյալ տարածաշրջաններում տարբեր երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներն արագ տեմպերով են զարգանում:
Նա նաև հավելել է, որ Թուրքիան ձգտելու է լուծել տարբեր երկրների հետ ունեցած խնդիրները, ինչպես նաև ամրապնդել առկա երկկողմ հարաբերությունները:
«Հարավային Կովկասում կայունության, անդորրի, բարօրության և անվտանգության համար խիստ անհրաժեշտ է, որ Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան գործընթացները համակարգված առաջ ընթանան»,-հավելել է Ֆիդանը: