Բաժիններ՝

Բանադրված Լևոն Գագաչյանը դիմել է Ստամբուլի գլխավոր դատախազություն

Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և Հոգևոր խորհրդի ատենապետ Իսահակ Բըչաքչըն պոլսահայ ոսկերիչ Լևոն Գագաչյանի նկատմամբ դատական հայց են ներկայացրել Բաքըրքյոյի գլխավոր դատախազություն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նրանք Գագաչյանին մեղադրել են պատրիարքարանի ու հոգևորականների հասցեին արած վիրավորական գրառումների մեջ և պահանջել նրան ենթարկել քրեական պատասխանատվության:

Պոլսահայ համայնքի անդամն էլ իր հերթին դիմել էր Թուրքիայի նախագահականի հանրային կապերի կենտրոն և զգուշացրել. «Եթե իմ կյանքին ու ունեցվածքին վնաս հասցվի, դրա համար պատասխանատու են պատրիարքարանում գտնվող 3 անձ»։

Նախագահականից ստացված պատասխանի համաձայն՝ Գագաչյանը կարող է դիմել Ստամբուլի գլխավոր դատախազություն, ինչն էլ վերջինս արել է:

Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից գործին ընթացք է տրվել «կրոնական հավատքի ազատությունը խոչընդոտելու» Գագաչյանի պնդմամբ:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին պատրիարքարանի կողմից արված հայտարարությամբ պարզ էր դարձել, որ պոլսահայ ոսկերիչը բանադրվել էր և հայոց եկեղեցու հետ այլևս կապ չունի:

Նման որոշումից հետո պոլսահայ համայնքի ներկայացուցիչը նշել էր, որ բոլոր մեղավորներին դատի է տալու, իսկ պատրիարքարանի որոշումը որակել որպես անսպասելի:

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ պատրիարքարանը նման քայլի էր գնացել Գագաչյանի Facebook-յան էջում կատարած վիրավորական գրառումների և դրանք չհեռացնելու պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս