Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները, սակայն նաև պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում: Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է երկու հայ գերիների` Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է minval.az-ը` մանրամասնելով, որ ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է լրտեսության համար:
hուլիսի 28-ի գիշերը թշնամու սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել է Դավիթ Քոչարյանը
Անհետ կորած զինծառայողը վիրավոր վիճակում հայտնաբերվել է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Զինծառայողի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքում այսօր ՀՀ 3 զոհված զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու համար:
ՏԱԳՆԱՊ… Արծրունը բոլորի մոտ տագնապի զգացմունք է առաջացնում։ Ինքն այլևս փոխկապակցված է վախի, արյան և հազարավոր մահերի հետ։ Ավելին, ինքը հողեր զիջելու խորհրդանիշներից մեկն է։
Այս գիշեր Ադրբեջանը հերթական ոտնձգությունն է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպ՝ կրկին հրահրելով ռազմական գործողություններ և հարձակում հայ-ադրբեջանական սահմանին:
Բայց դա չի հետաքրքրում իրեն հայ ժողովրդի տեղ դրած նիկոլական ընտրազանգվածին: Զանգվածային սուիցիդը շարունակվում է»:
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խորհրդակցական սենյակ անցնելուց առաջ ՍԴ-ում նշվեց, որ մասնագիտական և անհատական ամենաբարդ որոշումները նրանք կայացնելու են ընտրության արդյունքների վերաբերյալ որոշումից հետո` հաշված ամիսներ կամ գուցե օրեր անց:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյից վերադառնում է Հայաստան և հուլիսի 28-ին կլինի Հայաստանում:
Ադրբեջանի իշխանությունների հրավերով՝ Պակիստանը ներքաշվում է հարավկովկասյան զարգացումներում: «Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սախիբա Գաֆարովան Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների խոսնակների հետ առաջին եռակողմ հանդիպմանը: Ըստ նրա, եռակողմ պլատֆորմը ծառայելու է այդ երկրների ավելի սերտ միավորմանը:
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամբողջ գիշեր ընթացել են մարտական գործողություններ Երեւանից ընդամենը երկու-երեք ժամվա հեռավորության վրա: Ունենք զոհեր, վիրավորներ, կան տեղեկություններ գնդակոծված գյուղերի մասին։
«Փաստինֆոն» գրում է, որ 44 օրյա պատերազմի ընթացքում կեղծ տեղեկություններ տարածելուց եւ հասարակությանը մոլորեցնելուց հետո ընդհատակ անցած Արծրուն Հովհաննիսյանն այսօր վաղ առավոտյան կրկին ակտիվացել է ու սկսել հայտարարություններ անել հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակի մասին։
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի (խորհրդարան) նախագահ Մուստաֆա Շենթոփը, որն այս օրերին գտնվում է Ադրբեջանում, անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»` հայտարարելով, որ «կողմերից յուրաքանչյուրը պետք է միջանցքի բացման հարցում պահի իր խոսքը»:
Հուլիսի 27-ին Բաքվում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խորհրդարանների նախագահների առաջին հանդիպումը:
Աֆղանական բանակի զինծառայողները վերջին օրը ոչնչացրել են «Թալիբան» շարժման 189 զինյալների, եւս 138-ը վիրավորվել է:
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ ՀՀ ՄԻՊ տվյալների՝ ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ (նկար 1)։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշում է ստորագրել:
Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։
Էլի զոհեր, էլի արյուն ու արցունք, էլի խելագարվող մայրեր…..հերթական մարտական մանրախա՞ղը. ինչի համա՞ր: Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա և սա հերթական հոգեբանական ճնշումն է, վախի ազդեցության տակ ժողովրդին համոզել, թե այլ տարբերակ չկա….
Գիշերվանից սկսվել են հակառակորդի կողմից գործողություններ, որի արդյունքում ունենք 3 զոհ, 3 վիրավոր, վիրավորների վիճակը նորմալ է կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Ազատության»-ը հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ հավելելով նաև մեկ անհետ կորածի մասին։
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ «Շուշիի հռչակագիրը նոր հնարավորություններ է բացել թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար», գրում է minval.az-ը:
ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։
Բաքու հրավիրված մի շարք միջազգային փորձագետներ արդեն խոսում են ջրի պակասորդի հետևանքով էկոլոգիական աղետի հավանականության մասին:
Կայքերում տեղեկություն կա, որ Ադրբեջանը հայտարարել է, թե համաձայնել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (այսօր 10,00-ի դրությամբ):
Երկիր Մեդիա հեռուստաընկերության նկարահանող խումբն այս պահին Վարդենիսում է:
Հայաստանում հուլիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 280 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229 370-ի:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ժամ-ժամ մեծանում է։
Հայաստանից ռուսական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռ չկա:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համաձայնել է ռուսական կողմի նախաձեռնությանը հրադադար հայտարարելու մասին: