Հունիսի 25-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բուսածածկույթ։
Վրաստանում անցած օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 34 հազար 104 թեստ. 20 հազար 282-ը՝ հակագենի, 13 հազար 822-ը՝ ՊՇՌ-թեստ, հայտնաբերվել է վարակման 699 նոր դեպք:
Եվրամիությունում որոշել են երկարաձգել Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Անի խոշորացված համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիության համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին:
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հունիսի 22-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները։
Նկատի ունենալով, որ ՀՔԾ-ն նշում է, որ համապատասխան զեկուցագրի հիման վրա նյութեր են նախապատրասվել, որի արդյունքում հարուցվել է քրեական գործը, հարկ եմ համարում անդրադառնալ հատկապես այդ զեկուցագրին եւ հնարավորինս մատչելի ձեւով բացատրել թե որն է այդտեղ ՀՔԾ-ի սխալը։
Այսօր՝ հունիսի 25-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաստատել է Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2021 թվականի հունիսի 20-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի վերջնական եզրակացությունը։
Օրվա իշխանությունը գործում է աղանդավորների գործունեության համապատասխան,- այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ որպես օրինակ մատնանշելով այն դեպքերը, երբ որդեկորույս ծնողները մոտեցել են Փաշինյանին ու ասել՝ ոչինչ որ իրենց երեխեքը կոտորվել են, թող կոտորվեն միայն թե նա մնա իշխանության։
Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) hունիսի 25-ին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել 43 անձ, որոնցից 23-ը (16 երեխա և 7 մեծահասակ) հոսպիտալացվել է: Նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության:
Այսօր՝ հունիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է անցկացրել դաշինքի թիմակից համայնքների ղեկավարների հետ։
«Ծանոթացանք ՀՔԾ-ի իբր պարզաբանմանը: Դրա վերաբերյալ կոչ ենք անում ՀՔԾ-ին` այլևս երբեք մամուլի քարտուղարին չդիտարկել քրեադատավարական սուբյեկտ, ով զեկուցագրերա կազմում ու դա դրվումա քրեական գործ հարուցելու հիմքում: Կոչ ենք անում` այլևս երբեք քրեական գործ հարուցելու որոշման մեջ հղում չտալ անանուն աղբյուր «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքին:
Ադրբեջանական հերթական սադրիչ քայլի արդյունքում Բարսելոնայի մետրոյի կայարաններում տեղադրվել էին Ադրբեջանի օրվան նվիրված պաստառներ, որոնց վրա պատկերված էր Շուշին:
«Ուրախ եմ տեսնել նման մեծ պատվիրակություն Եվրոպական միությունից: Սա մեր համագործակցության, ԵՄ-ի և նրա անդամների՝ տարածաշրջանային հարցերում ներգրավման լավ ցուցիչ է: Մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ չափազանց հաջող է: Ադրբեջանը ստորագրել է և ընդունել է փաստաթղթեր ու համաձայնագրեր ռազմավարական գործընկերության շատ երկրների հետ, 9 անդամ երկրի: Կարծում եմ՝ սա մեր երկրի շատ մեծ ձեռքբերումն է, քանի որ խոսքն անդամ երկրների ¾-րդի մասին է, և դա ցույց է տալիս համագործակցության լայն շրջանակները, որոնք տարածվում են երկկողմ հետաքրքրություն և նշանակություն ունեցող շատ ոլորտների վրա»,- այս մասին այսօր Ռումինիայի, Ավստրիայի ու Լիտվայի ԱԳ նախարարներին ու ԵՄ պատվիրակության ընդունելության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Թուրքիայի և Կատարի միջև սերտ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում՝ ներառելով տարաբնույթ ոլորտներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 25-ին ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Հունգարիայի մի խումբ ուխտավորների, որոնց թվում են եղել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը և Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչներ:
Ադրբեջանն իր օրակարգը ձեռքին պատրաստ սպասում է Հայաստանում ներքաղաքական զարգացումների հարմար պահի, որպեսզի այն դնի սեղանի վրա։ Այդ օրակարգը հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար Բաքուն փորձելու է օգտագործել հնարավոր բոլոր լծակները՝ օգտվելով Հայաստանի պաշտպանական և բանակցային թուլացած դիրքերից։
Իրանական միջուկային գործարքի վերսկսման շուրջ պայմանավորվածությունը գտնվում է հասանելիության սահմաններում: Այդ մասին հունիսի 25-ին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Պայմանավորվածությունը հասանելիության սահմաններում է»,-ասել է նա լրագրողներին:
Մոսկվայի՝ Անվտանգության հարցերով միջազգային 9-րդ կոնֆերանսին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև քննարկվել Թուրքիային առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս ամենը հանգեցրել է նրան, որ հասարակության մի մասի կողմից իրողություններին անհամարժեք վարքագիծն իր անմիջական ազդեցությունն է թողել առաջին հերթին հասարակական հարաբերությունների վրա։ Տրամաբանական է, որ դրա հետևանքով ձևախեղվել են նաև համարյա բոլոր տեսակի մարդկային հարաբերությունները։
Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը որպես հատուկ բանախոս մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի և Տնտեսական ու սոցիալական խորհրդի հումանիտար հարցերի բաժնի աշխատանքներին զուգահեռ կազմակերպված «Մարդասիրական օգնություն, միջազգային պատժամիջոցներ և զինված հակամարտություններ» թեմայով առցանց քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպվել է «Խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների ՄԱԱԹ հիմնադրամի» նախաձեռնությամբ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, գրում է interfax.ru-ն:
Վրացի զինվորականների հերթական հոսքն է վերադարձել Աֆղանստանից՝ ըստ «Վճռական աջակցություն» առաքելությանը Վրաստանի մասնակցությունն ավարտելու պլանի: Այդ մասին ասվում է պաշտպանության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Բժիշկների ակցիան՝ Արմեն Չարչյանի կալանավորումը վերացնելու պահանջով. ՈՒՂԻՂ։
Փարիզը կարեւոր նշանակություն է տալիս Մոսկվայի հետ երկխոսւթյան զարգացմանը սպառազինությունների վերահսկողության շուրջը:
Դիմում եմ այն քաղաքացիներին, որոնք հանրային շահի կոպիտ խախտմամբ ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել Երևանի տարածքում:
Միացյալ Նահանգները ոչ մի կարգի որոշումներ չի ընդունի սպառազինությունների նկատմամբ վերահսկողությանբ բնագավառում առանց Եվրոպայի մասնակցության:
«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննող քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմն այսօր հայտարարություն է տարածել` չհիմնավորված կերպով պնդելով, որ «որևէ դեպքում քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի ստուգողական գործողությունները»:
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Եգանյանը հունիսի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: