Աջակցություն հեռավոր սահմանամերձ համայնքներում ապրող երեխաների կրթության հնարավորությունների ընդլայնմանն ու մշակութային հաստատությունների պաշտպանության և բնապահպանության մեջ համայնքային երիտասարդության ներգրավմանը. 4-5 համայնքների պետական հանրակրթական դպրոցներ կստանան համակարգչային սարքավորումներ, ըստ անհրաժեշտության՝ կապահովվի նաև համացանցի հասանելիություն:
Միջազգային հանրության համար ակնհայտ է, որ հայ ժողովուրդը չի ցանկանում պայքարել իր հողերի համար, եւ Հայաստանում վերջերս կայացած ընտրությունների արդյունքները դրա վառ հաստատումը դարձան: Այս մասին հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է սփյուռքահայ դերասանուհի, բեմադրիչ և պրոդյուսեր Նորա Արմանիին:
Արցախի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել մի նախագծի, որով, ի թիվս այլ փոփոխությունների և լրացումների, սահմանվում է, որ ոստիկանության ծառայողը կարող է միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի:
Հունիսի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտներ, ձեր «հաղթանակը» ապտակ էր, բայց ապտակ էր մեր պատմությանը, արժեքներին, հաղթանակներին, հերոսներին,հայրենիքին, ազգին ու մեծ նահատակներին։
Չեխիայի արեւմուտքի Սոկոլով քաղաքի ոստիկանական ուսումնարանի ուսանողները հունիսի 25-ին թունավորվել են, ինչպես ենթադրվում է, քիմիական նյութից:
Զինված ուժերում կադրային վերադասավորումներն անխուսափելի են, որոնք հիմքում ունեն մի քանի հիմնական պատճառ: Առաջինը, պայմանավորված է 2020 թվականի պատերազմի արդյունքներով և դրանում ներքաղաքական գործոնով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
ՀՀ առողջապահության նախարարության Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք 25 կգ քաշով։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Ստուգման արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումներն անընդունելի են:
Տեղ համայքնում ադրբեջանցիները սահմանագծի երկայնքով ավարտել են ինժեներական աշխատանքները։ Եկած օրվանից ինտենսիվ սկսել են պաշտպանիչ խրամուղիների կառուցումը, բետոնից պատնեշներ են տեղադրել։ Հիմա աշխատանքներ չեն տարվում, հավանաբար ավարտին են հասցրել։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ միայն Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ շեշտելով, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախում նկատելի են են բևեռացումներ, որոնք ուղեկցվում են պիտակավորումներով: Խմբակցությունները անընդունելի և դատապարտելի են համարում ազգին համախմբող բարոյական և պետական հիմքերի խարխլումը, հասարակության մեջ ատելության և թշնամանքի սերմանումն ու հրահրումը, որի արդյունքում ի հայտ են գալիս արհեստածին, լարված իրավիճակներ:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ԵՄ գագաթնաժողովից առաջ իր ելույթում անդրադարձել է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման խնդիրներին՝ նշելով, որ Թուրքիայում մարդու իրավունքները սարսափելի վիճակում են և դրանց վրա Եվրամիությունը չի կարող աչք փակել:
Հունիսի 25-ին ժամը 00:15-ին ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ռուսաստանի զինվորականները հունիսի 25-ին Միջերկրական ծովում խոշոր զորավարժություններ են սկսել վերջրյա նավերի, դիզելային սուզանավերի եւ օդուժի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Մոնղոլիայի նախագահական ընտրություններում հաղթած Ուխնաագիյն Խուրելսուխը հունիսի 25-ին երդում է տվել եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը:
Հետընտրական այս օրերին տարբեր մարզերից ստացվում է տեղեկատվություն այն մասին, որ մարզպետները, օգտագործելով իրենց վարչական լծակները, ՔՊ-ին ոչ լոյալ հաամայնքապետերին ստիպում են հրաժարական տալ: Արդեն արձանագրված է «անհնազանդ» գյուղապետի հանդեպ բիրտ ուժի կիրառմնան դեպք:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկրորդ շրջաբերական գրությունն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Մարդու իրավունքների պաշտպանը «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության հրապարակային դիմումի հիման վրա նախաձեռնել է Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով ուսումնասիրություն:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ:
Մի հարց եմ ուզում դնել քննարկման. Ինչո՞ւ բժշկական հանրությունը չի համախմբվում ու պաշտպանում իրենց հարգված գործընկերոջը՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանին։ Կոնկրետ հարց. ինչո՞ւ հազարավոր բուժաշխատողներ սպիտակ խալաթները հագած չեն կանգնում դատախազության կամ դատարանների դիմաց։ Կասեք՝ հայտարարություն են արել։ Դա ձեւական, պասիվ մի քայլ է: Ի դեպ, դա էլ է շատ դժվար ստացվում։
Արցախում հունիսի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արմեն Վարդանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից, իսկ Իշխան Մաթևոսյանը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:
Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հունիսի 20-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրն ու 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության պայմանների կատարմանը վերաբերող հարցեր:
Վաշինգտոնն, ամենայն հավանականությամբ, Աֆղանստանում շուրջ 650 ամերիկացի զինվորականների կթողնի երկրից իր զորակազմի հիմնական մասի դուրսբերումից հետո: Հունիսի 24-ին այդ մասին հայտնել է The Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուր պաշտնատար անձանց թվից։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: