Բաժիններ՝

Սևիկյանը կօգնի մեզ ավելի ուժեղ լինել․ Սպերցյան

«Կրասնոդարի» հարձակվող Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի՝ Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշումը, հայտնում է ArmSport-ը:

«Հենց իմացա նրա ընտրության մասին, անմիջապես գրեցի նրան։ Երբ մենք խաղում էինք այստեղ՝ Կրասնոդարում, ես զրուցում էի նրա հետ։ Նա շատ լավ տղա է և իսկապես մեծ ֆուտբոլային տաղանդ: Հիմա նա ուժեղ ֆուտբոլ է ցուցադրում։ Ես նրան հաջողություն մաղթեցի ու ասացի, որ նրան սպասում ենք Հայաստանի հավաքականում։ Մենք շատ լավ թիմ ունենք, կընդունենք նրան, իսկ նա կօգնի մեզ ավելի ուժեղ լինել»,- Սպերցյանի խոսքն է մեջբերել Sport Express-ը։

Սևիկյանն այս մրցաշրջանում անցկացրած 10 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս