Արցախը կլինի՞ Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ. Փաշինյանը հարցին չպատասխանեց. սահմանափակված են փաստաթղթերով
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մարզերի դատախազությունների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված լայնածավալ ուսումնասիրությունների հիման վրա համայնքային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց գործողություններում հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ ունեցող բազմաթիվ դեպքերով հետաքննության մարմիններին տրվել են նյութեր նախապատրաստելու հանձնարարություններ, որոնց մեծ մասով հարուցվել են քրեական գործեր:
Ամերիաբանկը Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, Զ. Անդրանիկի պողոտա 139 հասցեում բացեց իր նոր`«Հրազդան» մասնաճյուղը:
Այդ ո՞ր մի անուղեղն է Փաշինյանին խորհուրդներ տալիս. Գեղամ Մանուկյանի այս հարցին գրավոր կպատասխանեն
Փաշինյանը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ ձևակերպման փոխարեն օգտագործեց «էդպիսի տարածքներ» ձևակերպումը
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 2410-ով: Մահացել է 24 մարդ։
Գրիգորի Հայրապետովին կանչեք, հարցրե՛ք վերելակի մասին. Փաշինյանը՝ Ագնեսա Խամոյանին
Համոզված եմ, որ Իտալիայի և Հայաստանի միջև ապագայի տեսլականով երկխոսությունը, համագործակցությունը կշարունակվի և իմ այս այցելությունը ոչ միայն կլինի առաջին պատմական պետական այցելությունը, այլև եկող տասնամյակներում հիմք կդառնա Հայաստանի և Իտալիայի միջև ավելի սերտ, ավելի խորը, ավելի ջերմ հարաբերությունների։
Շուշիում կատարվել է Մոնումենտի 4 տան գնի չափ ներդրում, թեկուզ 10-ի չափ. է, հետո՞. Նիկոլ Փաշինյան:
Ռուսական կողմը ալկոհոլ ներմուծողների համար պահանջելու է բանկային երաշխիք. տեղյա՞կ եք սրա մասին. Արմեն Գևորգյան:
Կապիտուլյանտ բառը հունից հանեց Նիկոլ Փաշինյանին, իսկ բառն օգտագործողին Ռուբինյանը հայտարարեց նկատողություն։
Բաքուն Եվրոպա գազի մատակարարման աշխարհագրությունն ընդլայնելու ծրագրեր ունի և պատրաստ է աշխատել Բրյուսելի հետ այդ ուղղությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարը:
Վերջերս կտրուկ աճել է հեռախոսազանգերի միջոցով բանկային խարդախությունների թիվը: ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմը մշակել է բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները` հաճախորդների բազայի վերաբերյալ տեղեկատվությունը պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, ամենից հաճախ նման խարդախությունները կարող են առաջանալ բացառապես հաճախորդի անմիջական մասնակցությամբ, քանի որ վերջիններս, առանց գիտակցելու, կարող են նպաստել ինտերնետային խարդախության իրականացմանը:
ԱՄՆ-ի Ալաբամայի Քորթլենդ քաղաքում Air-launched Rapid Response Weapon (ARRW) ծրագրի շրջանակներում աշխատանքն է սկսել օդային բազավորման AGM-183A գերձայնային հրթիռների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի եւ բանակի համար գերձայնային համակարգերի արտադրական ձեռնարկությունը:
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թշնամական ինքնաթիռին հենց այսօր և հենց նման ուղղությամբ Հայաստանի օդային տարածքը տրամադրելը հնարավոր ամենավատ ազդակներից էր, որ կարելի էր հղել դեպի Իրանը»։
Արցախի խնդիր գոյություն ունի. խնդիրը լուծում է պահանջում. Արարատ Միրզոյան
Թեստավորումը բիզնես է դարձել Կառավարության անգործության, կամ համաձայնության պարագայում. Արեգնազ Մանուկյան։ :
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք: Այդ մասին հայտարարություն է տարածել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվայում Իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ 3+3 ձևաչափի ստեղծման գաղափարը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Իտալիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը համարում է այն ձևաչափը, որտեղ կարելի է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և խաղաղ լուծումը:
Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Եվրամիության ակտիվ մասնակցությունը հնարավոր է համարում։ Ադրբեջանական և ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ այսօր ընդունելով Ադրբեջանում ԵՄ նոր դեսպան Պետեր Միխալկոյին։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն (ՄԱԳԱՏԷ) Ռաֆայել Գոսին կարող է ցանկացած ժամանակ այցելել Իրան տեխնիկական հարցերի քննարկման համար:
Պատվաստված քաղաքացիներից 17-ը, կարողացան հաղթահարել Covid-ը, չնայած ունեին բավականին ծանր առողջական խնդիրներ։
Մոսկվայի հետ Թեհրանի երկխոսությունն Իսլամական Հանրապետության նոր կառավարության գերակայությունների թվում է:
«Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը դեպի Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար»,- նման հայտարարություն է արել «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 5-ից Իրանն արգելել էր ադրբեջանական ռազմական օդանավերի թռիչքն իր օդային տարածքով:
Ռուս ականավոր քաղաքագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը վերլուծել է Իրանի և Ադրբեջանի ղեկավարությունների՝ օրերս հնչեցրած մեղադրանքներն ուղղված մեկը մյուսին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մեկնաբանելով Թեհրանի մեղադրանքները, թե «Բաքուն Իսրայելին ներքաշել է տարածաշրջան», հայտարարել է, որ դա ճիշտ չէ, և Իրանի ղեկավարությունը ստիպված է լինելու պատասխան տալ այդ հայտարարության համար:
Հոկտեմբերի 6-ի ցերեկը լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։
Ամերիկյան «Foreign Policy» ամսագրում տեղ գտած վերլուծական հոդվածում նշվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիվանդ է և չի կարողանալու շարունակել կառավարել երկիրը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի ու Արցախի անվտանգության աղետալի վիճակն արդյունք է բանակցությունները «սեփական կետից» սկսելու, թշնամուն «կառուցողական» համարելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերջնագրերով խոսելու ու հայանպաստ բանակցային ժառանգությունը մսխելու։