
Սոցցանցերում իրանական զորքերի տեղաշարժերի տեսանյութերի մասին

Ինչպես նախորդ սրացումների ժամանակ, այս անգամ ևս իրանական սոցցանցերում շրջանառվել են Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահման զինուժ ու տեխնիկա տեղափոխելու մասին լուրեր: Բայց, ի տարբերություն նախորդ անգամների, այս անգամ ընդամենը մեկ տեսանյութ է շրջանառվել:
Ընդհուպ մինչև հայկական ու ադրբեջանական ԶԼՄ-ներ լայն տարածում է գտել այդ տեսանյութը և դրանից արված մի սքրինշոթ, որի հիման վրա էլ արվել են պնդումներ, թե Իրանը զինտեխնիկա է տեղափոխում սահման:
Տեսանյութը հրապարակել է IRIB-ի ռազմական լրագրողներից մեկը, բայց իրականում այն արվել է 2022-ի հոկտեմբերին՝ Նախիջևանի ուղղությամբ ԻՀՊԿ զորավարժության ժամանակ:
Այսօր նաև ԶԼՄ-ներով են շրջանառվել երկրի հյուսիս-արևմուտք զինտեխնիկայի տեղափոխման կադրեր: Այս դեպքում խոսքը Իրաքի սահմանի մասին է, ու պայմանավորված է Իրաքյան Քրդստանի քուրդ զինյալներին զինաթափելու Իրանի ու Իրաքի կառավարությունների պայմանավորվածությամբ, Բաղդադի կողմից որի չկատարման դեպքում Թեհրանը շարունակելու է հարվածներ հասցնել քրդերի դիրքերին:
Այնուամենայնիվ, Իրանի զինուժի տեղաշարժ դեպի Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններ լինելու են, քանի որ աշնանն այստեղ պլանային զորավարժություն ունեն իրանցիները:
«Իրանն այսօր» տելեգրամային ալիք