 
                        Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ այս պահին էլ բանակցությունները շարունակվում են, նորություն չկա. Դավիթ Բաբայան․ news. am
 
                                    Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ այս պահին էլ բանակցությունները շարունակվում են , դեռեւս նորություն չկա: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, որ սպասում են նորությունների, դեռ չգիտեն՝ բանակցություններն ինչ արդյունք կտան:
Նշենք, որ արդեն 1.5 օր է, ինչ Աղդամի ուղղությամբ Արցախի Հնարապետություն մտավ մեկ բեռնատար ռուսական հումանիտար օգնությունը, ինչից հետո, ըստ պայմանավորվածության, պետք է բացվեր Լաչինի միջանցքը, սակայն այն մինչեւ հիմա փակ է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        