Ամրապնդեք ձեր իմունիտետը

Աշնանը սննդակարգում պետք է ներառել սպանախն ու գազարը, խորհուրդ է տվել սննդաբան-էնդոկրինոլոգ Անգելինա Վոդոլազկայան։ Նա թվարկել է իմունիտետն ամրապնդելու համար անհրաժեշտ այլ մթերքներ ևս:

Ըստ shantnews-ի՝ բժիշկը նշել է, որ օրգանիզմի իմունային բջիջների 70-80 տոկոսը գտնվում է աղիների լորձաթաղանթում, ուստի առողջ աղիքային միկրոֆլորայի պահպանումը ուժեղ իմունիտետի գրավականն է։ Բանջարեղենի ընդգրկումը սննդակարգում կօգնի աղիների աշխատանքի կարգավորմանը։

Ըստ Վոդոլազկայի՝ իմունիտետն ամրապնդելու համար շատ կարևոր է չափավոր քանակությամբ գազար ուտել, որը պարունակում է հզոր իմունոմոդուլատորներ՝ բետա-կարոտին և վիտամին A, ինչպես նաև վիտամին C-ով հարուստ բուլղարական պղպեղ։

Բժիշկը չի մոռացել նշել նաև սխտորը։ Այս մթերքը, ըստ նրա, լավացնում է արյան շրջանառությունը և ունի հակամանրէային հատկություն։

Կարդացեք նաև

Կոճապղպեղն էլ օգնում է պահպանել առողջությունը մրսածության ժամանակ։ Բժիշկը նշել է, որ այն պարունակում է ակտիվ նյութ, որը կարող է ակտիվացնել իմունային համակարգը։

Տեսանյութեր

Լրահոս