Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 154.2-րդ հոդվածի 5.1-րդ մասի 2-րդ կետով:
Այսօր Աստղիկ բկ-ից երեք եղբայրները տուն տարան իրենց նորածին երեք քույրերին։ Այս մասին տեղեկացանք «Աստղիկ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Սա ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանն է, մի քանի օր առաջ սույն “քաջարի” էակը ԱԺ ընդդիմադիր պատգանավորներից մեկին հրապարակային, նաև ԱԺ կին պատգամավորների ներկայությամբ հայհոյահոսեց՝ սպառնալով, որ դիմացինը մատը․․․
Արցախցիներին սեփական կայուն եկամտով ապահովելու, վերջիններիս շրջանում ձեռներեցությամբ զբաղվելը խթանելու և կյանքի որակը բարձրացնելու նպատակով Արցախում կհիմնվի 1,000 սոցիալական բիզնես։
Deutsche Lufthansa AG-ի գլխավոր տնօրեն Կարստեն Շպորը հայտնել է, որ ավիաընկերությունը ցուցանիշների վատթարացման է պատրաստվում առաջիկա ձմռանը՝ կորոնավիրուսով վարակումների թվի հերթական աճի եւ ավիափոխադրումների անկման ֆոնին։
Կոնվերս բանկը հայտարարում է հերթական ակցիայի մեկնարկը: Ակցիայի շրջանակում՝ սեպտեմբերի 1-ից-նոյեմբերի 30-ը ներառյալ կատարված անկանխիկ գնումներից հաճախորդները կստանան մինչև 30 հազար դրամ Քեշբեք և կկուտակեն Կոնվերս միավորներ, իսկ ծավալային ամենաշատ անկանխիկ գնումները կատարած 20 քարտապանները կստանան Հայաստանում ընտանեկան (2 մեծահասակ և 2 երեխա) 3-օրյա հանգստի սերտիֆիկատ:
Կալիֆոռնիայի Էլ Դորադոյի օկրուգում «Քալդոր» հրդեհը հանգեցրել է շուրջ 30 հազար մարդու տարհանման: Այդ մասին ասված է նահանգապետի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Ուսումնական տարին Վրաստանի դպրոցներում, բուհերում եւ քոլեջներում կմեկնարկի հեռավար ձեւաչափով. մասնավորապես հեռավար ուսուցումը երկրում կտեւի սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը: Այդ մասին հայտարարել է Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը 2 տարվա պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) վարում է պաշտպանական քաղաքականություն եւ չի պլանավորում զորքեր մտցնել Աֆղանստան: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Միր-24» հեռուստաալիքի եթերում։
Օգոստոսի 17-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 36-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 75-ամյա վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Լեհաստանի կառավարությունը կարգադրություն է արել Բելառուսի հետ սահմանի տարածաշրջաններում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին: Օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համաշխարհային դիվանագիտության ալֆա՝ Լավրովի և գործակալական ցանցի օմեգա՝ Միրզոյանի ասուլիսից մի քանի կարևոր շեշտադրում: 1. Գերիների հարցը Ասուլիսը ևս մեկ անգամ փաստեց, որ մեր տղաների շարունակվող գերեվարումը Ադրբեջանի կողմից բացառապես կապիտուլյանտի մեղքով է՝ ա. Ինչո՞ւ հայկական կողմը միանգամից, անվերապահ և մի բան էլ ավել կատարեց նոյեմբերի 9-ի հայտարարության […]
Թուրքիայի և Եգիպտոսի միջև փոխարտգործնախարարների մակարդակով քաղաքական քննարկումների երկրորդ փուլը տեղի կունենա Անկարայում։
Ադրբեջանի ռազմածովային ուժերը նույնպես կմասնակցեն Կասպից ծովում տեղի ունենալիք ռազմածովային զորավարժություններին։
Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ տարածաշրջանում լարված իրավիճակի պահպանումը պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ:
2020թ. սեպտեմբերի 27-ին ժամը 00:00-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ սերվերային ցանցի վրա համակարգչային DDOS հարձակումներ են գործել։ Խափանվել է սերվերների գործունեությունը, բջջային կանխավճարային համակարգը շարքից դուրս է եկել։ ԱՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ։
Մոսկվայում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է քրեական հեղինակություն համարվող անձի կողմից առերևույթ կատարված շորթման, մարդու առևանգման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Թալիբան» արմատական շարժման անդամները կատարում են Քաբուլի միջազգային օդանավայանի տեխնիկական վիճակի գնահատում եւ ստուգում այն բանից հետո, երբ երկրից հեռացան վերջին օտարերկրացի զինվորականները, որոնք պատասխանատու էին օդային նավահանգստի աշխատանքի համար:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:
ԱՄՆ-ը շարքից հանել է Աֆղանստանում թողած ռազմական սարքավորումը, այն չի կարող կրկին օգտագործվել: Այդ մասին օգոստոսի 30-ին հայտարարել է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավար Քենեթ Մաքքենզին։
Երևանի «Փյունիկ» ակումբին է միացել 28-ամյա եզրային հարձակվող Կառլոս Միգել Տավարես դե Օլիվեիրան։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սերբական Politika գործակալության հետ զրույցում անդրադարձել է թուրք-ռուսական հարաբերություններին։
արավային Կովկասի երկրներից պետական պարտքի ցուցանիշներով Հայաստանը բացարձակ, ԱՆՆԱԽԱԴԵՊ առաջատար է: Վրաստանում պետական պարտքը 8 մլրդ դոլար է (ՀՆԱ-ն՝ 16 մլրդ դոլար), Արդբեջանում՝ 8,6 դոլար (ՀՆԱ- $43 մլրդ), Հայաստանում (հաշվի առնելով ԵՄ 2,6 մլրդ դոլարի վարկային մասը)՝ գերազանցում է 10 մլրդ դոլարը (ՀՆԱ- 12,6 մլրդ դոլար):
Օտարերկրյա բոլոր զինվորականները հեռացել են Աֆղանստանի տարածքից, այժմ երկիրը լիովին գտնվում է «Թալիբան»-ի վերահսկության ներքո: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է շարժման քաղբյուրոյի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Նայիմը։
Ուկրաինայից մի խումբ զբոսաշրջիկներ ձնահյուսի ներքո են հայտնվել Հյուսիսային Օսիայի Կազբեկ լեռան վրա, ականատեսը կարողացել է փրկել մի կնոջ:
2020 թվականի ընթացքում Պաշտպանին շարունակվել են հասցեագրվել բողոքներ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման հասցեականության վերաբերյալ: