Հոկտեմբերի 6-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 14-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այսօրվա կառավարության նիստին կատարված հայտարարությամբ (այդ թվում լիազորությունների չարաշահման տիրույթում) պետք է զբաղվեն իրավապահները: Պատվաստվելու վերաբերյալ, ասեմ իմ գիտակցված որոշումը` դրան կողմ լինելն է, բայց դա յուրաքանչյուրի գիտակցված որոշումը պետք է լինի:
Հոկտեմբերի 7-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՅԴ բողոքի ակցիան՝ Կառավարության շենքի առջև. ՈՒՂԻՂ
Կառավարության նիստում հետաքրքիր քննարկում գնաց Առողջապահության նախարարի և կառավարության ղեկավարի միջև՝ ո՞վ է խանգարում պատվաստվելուն հարցադրմամբ։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատելով Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի վերջին թվիթերյան գրառումից, լուծումներ են գտնվել Հայաստանի տարածքով, ադրբեջանական բաշիբոզուկներին շրջանցելով, իրանական բեռների փոխադրումն իրականացնելու համար և առաջիկայում ամբողջովին փոխվելու են տարածաշրջանային տրանզիտային քարտեզները։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բ. Բ-ն և Դ. Ա-ն, տարբեր անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մտադրությամբ միավորվելով և ստեղծելով կայուն կազմակերպված խումբ, գործելով դրա կազմում, կատարել են դերերի բաշխում, հանցավոր արդյունքին հասնելու և հանցանքն առանց խոչընդոտների կատարելու համար վարձել են համակարգչային բնագավառի մասնագետ և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրել գովազդ, որ «Արագ աջակցություն» անվանումով կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունեցողներին շտապ կարգով՝ ընդամենը 10 րոպեում, առանց երաշխավորի, առանց վարկային պատմության՝ տրամադրում է մինչև 4 միլիոն ՀՀ դրամ վարկ:
«Շուտով այս տարածաշրջանի տարանցման քարտեզը լիովին փոփոխության է ենթարկվելու: Նրանք, որոնք այս ուղղությամբ չարաճճիություն էին արել, պետք է իմանան, որ մեզ համար որևէ փակ ճանապարհ չի մնա, բայց վառված կամուրջները չեն վերականգնվի»,- գրել է նախարարը:
Թուրքիայի և Իրանի ԱԳՆ փոխնախարարների գլխավորած պատվիրակությունների միջև քաղաքական խորհրդակցությունները տեղի կունենան Թուրքիայի ԱԳՆ-ում հոկտեմբերի 8-ին:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ Չինաստանի կոմկուսի կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչիի՝ հոկտեմբերի 6-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած հանդիպումը եղել է կառուցողական, որը նպաստել է փոխըմբռնման աճին: Այդ մասին հոկտեմբերի 7-ին հաղորդել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Պուտինի ծննդյան առիթով հեռախոսազրույց են ունեցել:
Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանող, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Արթուր Գրիգորյանը (ուսուցիչ՝ Արմեն Բաբախանյան) միջազգային մրցույթում արժանացել է Առաջին մրցանակի։
ՀՀ վճռաբեկ դատարանը 2021թ. հոկտեմբերի 4-ին ընդունած որոշմամբ մասնակիորեն բավարարել է 2020թ. նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 23.40-ին, Աշտարակի խճուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Աֆղանստանի արեւելյան Հոսթ նահանգի կրոնական դպրոցում իրականացված պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է յոթի, տուժել է 15 մարդ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է անվտանգության մարմինների մի աղբյուր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Արդարադատության նախկին փոխնախարար, «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-փաստաբան Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԵԽԽՎ նոր բանաձևը կորոնավիրուսային պատվաստանյութերի էթիկական, իրավական և գործնական նկատառումների մասին:
Պակիստանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, տուժել է ավելի քան 300 մարդ: Հոկտեմբերի 7-ին այդ մասին հայտնել է Dawn թերթը՝ վկայակոչելով տարերային աղետների դեմ պայքարի տեղի վարչությունը։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երբ ԺՀԿ-ն իշխանության գա, Թուրքիան անհապաղ հաշտվելու է Սիրիայի և Եգիպտոսի հետ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, մերժեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը` Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին և վերացրեց Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը։
Խորը ցավով տեղեկացա ականավոր պետական գործիչ, Արտակարգ և Լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի մահվան մասին: Բացառիկ է նրա ավանդը պետականության կառուցման գործում և անուրանալի է նրա դերը հայ դիվանագիտության կայացման մեջ:
Ռուսաստանը ՄԱԿ-ի ԳԱ-ի Առաջին կոմիտեին մի շարք բանաձեւեր կներկայացնի տիեզերքում սպառազինությունների մրցավազք թույլ չտալու վերաբերյալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Կառլեն Մկրտչյանը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2020-ի հոկտեմբերի 20-ին վարչապետի աթոռը զբաղեցնող անձին հարցրել եմ, թե այս պահի դրությամբ ի՞նչ է առաջարկվում միջնորդների կողմից։
Ռազմավարության և քաղաքականության Newlines Institute ամերիկյան ուղեղային կենտրոնի գիտաշխատող, ինստիտուտի վերլուծական զարգացման բաժնի խորհրդատու Եվգենի Չաուսովսկին դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի աստիճանական վերականգնումը և համանախագահության ձևաչափով հայ-ադրբեջանական երկխոսության վերսկսումը Արցախի հարցի շուրջ, սակայն մեծ փոփոխություններ չի ակնկալում Մինսկի պրոցեսից:
Հռոմի Կիջի պալատում մեկնարկել է պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումն Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ։
Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցի երկրորդ օրը սկսվում է Կիջի պալատում, որտեղ վաղ առավոտյան նախատեսված է հանդիպում Նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ։
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: