Ժամը 11-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 5,78%-ը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը ներկայացրեց ժամը 11։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանն ընտրողների մասնակցության ցուցանիշները։

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող 83 հազար 14 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 4570-ը կամ 5․51 տոկոսը։

Ավան վարչական շրջանում 39 հազար 30 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 2530 ընտրող կամ 6․48 տոկոսը։

Արաբկիր վարչական շրջանում 94 հազար 537 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5413 ընտրող կամ 5․73 տոկոսը։

Դավթաշեն վարչական շրջանում 33 հազար 484 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 2293-ը կամ 6․85 տոկոսը։

Էրեբունի վարչական շրջանում 89 հազար 206 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 4455 ընտրող կամ 4․99 տոկոսը։

Կենտրոն վարչական շրջանում 94 հազար 922 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 4890 ընտրող կամ 5․15 տոկոսը։

Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում 106 հազար 317 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 6 հազար 78-ը կամ 5․72 տոկոսը։

Նոր Նորք վարչական շրջանում 97 հազար 497 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 5 հազար 995-ը կամ 6․15 տոկոսը։

Նորք Մարաշ վարչական շրջանում 10 հազար 667 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 698 ընտրող կամ 6․54 տոկոսը։

Նուբարաշեն վարչական շրջանում 8 հազար 65 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 471 ընտրող կամ 5․84 տոկոսը։

Շենգավիթ վարչական շրջանում 110 հազար 780 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 6 հազար 584-ը կամ 5․94 տոկոսը։

Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում 56 հազար 731 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 3 հազար 694-ը կամ 6․51 տոկոսը։

Ժամը 11։00-ի դրությամբ Երևանի 824 հազար 250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 47 հազար 671-ը կամ 5․78 տոկոսը։

Տեսանյութեր

Լրահոս