«Հայաքվե» դիտորդական առաքելության կողմից ընտրատեղամասերում արձանագրված խախտումները՝ ժամը 10:30-12:15-ի դրությամբ

«Հայաքվե» դիտորդական առաքելության կողմից ընտրատեղամասերում արձանագրված խախտումները՝ ժամը 10:30-12:15-ի դրությամբ։

  • 85 հոգի գրանցված են Ոստիկանական ակադեմիայի տարածքում /շենքում/: Հասցեն որոնելով google համակարգով բերում է Ոստիկանական ակադեմիայի հարակից տարածք, որը, սակայն, բնակելի չէ:
  • Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում /Խանջյան 27/ գրանցված է 86 հոգի:
  • Մեկ այլ տարածք, որը պատկանում է Ֆուտբոլի ֆեդերացիային գրանցված է 48 հոգի:
  • Մալյան նրբանցք 4-34 հասցեում, որը համապատասխանաբար Նորքի գերեզմանատունն է, գրանցված է 159 ընտրող:
  • Շիրակի օժանդակ տնտեսության 447-ում, որը բնակության ոչ ենթակա տարածք է, գրանցված են 171 քաղաքացի:
  • Օդանավակայան 50 հասցեում, որը բնակության ոչ ենթակա տարածք է, գրանցված են 66 քաղաքացի:
  • Բազմաթիվ քվեատուփերի վրա 4 փոքրիկ անցքեր կան. դրանք պետք է փակ լինեն:
  • Թաիրովի 46 հասցեում՝ ոչ բնակելի տարածքում, գրանցված է 172 քաղաքացի:
  • 6/30 տեղամասում գրանցման սարքերն ունեն անձնագրային ճանաչելիության խնդիր:
  • 6/11 տեղամասում ընտրողը մոտեցել է այլ ընտրողի, որ օգնի քվեարկել, սակայն նախագահի զգուշացումից հետո հեռացել է քվեախցիկից:
  • 2/25 տեղամաս /Նոր Նորքի 7-րդ զանգված/ քաղաքացին ահազանգել է, որ իրենց տան հասցեում ավելացել են մարդիկ, որոնց նա չի ճանաչում /5 հոգի/:
  • Նոր ստացած անձնագրերով անձինք են մոտենում ընտրատեղամաս, որոնց ժամկետը դեռ 6 ամիսը լրացած չէ։ Ուշադրություն դարձրեք անձնագրերի ժամկետներին։
  • 8/60 հանձնաժողովի նախագահը ծրարը պատռել և նետել է աղբարկղը:
  • Մի քանի տեղամասերում առանց մատնահետքի ճանաչման կտրոն տրամադրելու դեպքեր են արձանագրվել:
  • Մի քանի տեղամասերում նկատվել են ռուսներ և հնդիկներ, ովքեր խմբերով են ժամանում: Որպես կանոն նրանք չեն տիրապետել հայոց լեզվին:
  • 6/13 տեղամասում /Թիվ 43 մանկապարտեզ/ տեղակայված մի տնակի մեջ մեծ թվով մարդիկ կան՝ ջահել տղաներ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում:
  • 9/42 ընտրատեղամաս մի քաղաքացի մոտեցավ՝ հայտնելով, որ Գերմանիայում բնակվող իր ընկերուհին՝ Աստղիկ Մութաֆյանը, խնդրել է իրեն գալ ընտրատեղամաս և արձանագրել, որ իրենք երկրում չեն և իրենց փոխարեն ոչ մեկը չքվեարկի։
  • 2/29 տեղամասում ծերունին փորձել է հանձնաժողովի ձեռքի տակ գտնվող ցուցակները նայել: Ասել են դրսի ցուցակները նայեք, վեճ է սարքել:
  • 4/33 տեղամասից 50 մետրից մոտիկ փակցված է Ավինյանի մեծադիր պաստառը։
  • 4/53 տեղամասում 47 մետրի վրա իրենց գրասենյակն ու պաստառն է:
  • 1/3 ընտրատեղամասում քվեախցիկում գրիչով նշված է եղել N2:
  • Ժամը 11:30-ից elections.am կայքը չի գործում, 12:10-ի դրությամբ վերականգնված չէ, հետևաբար՝ 475 ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումը չի գործում:
  • Երևանում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հնդկաստանի քաղաքացիների թիվը 89-ն է, մինչդեռ անզեն աչքով երևում է, որ տարբեր տեղամասերում հնդկաստանցի ընտրողների թիվը շատ ավելին է:
  • 6/12 տեղամասում տարեց մարդը, չենթարկվելով հանձնաժողովի նախագահի հրամանին, փորձում էր բաց քվեարկել: Դեպքը արձանագրելուց հետո անծանոթ օգնականի օգնությամբ կատարել է քվեարկություն:
  • 6/12 տեղամասում լուսանկարել են քվեաթերթիկը, որն արձանագրել է նախագահը և հրավիրել ոստիկան:

Ժամը՝ 12:15-ին արձանագրվել են՝

  • 10/11 տեղամասում վստահված անձին թույլ չեն տալիս նայել սարքավորման թվերը:
  • 1/15 տեղամասի օնլայն տեսագրությունը կայքում չկա:
  • * տեղամասում թույլատրվող հեռավորության վրա փակցված են քարոզչական պաստառներ և նյութեր:

Տեսանյութեր

Լրահոս