Հայաստանն արտաքին քաղաքական վեկտոր չի կարող փոխել. Փաշինյան

Հայաստանի արտաքին քաղաքականությունը թափանցիկ է, և Հայաստանը չի կարող այդ վեկտորը փոխել:

Այսօր, անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին հարցին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը, շարունակելով.

«Ես չեմ կարծում, թե նման ձևակերպումները տեղին են: Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է՝ ըստ Հայաստանի պետական շահերի: Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ ուղենշված է և ելնում է ՀՀ պետական շահերից»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով ՌԴ ԱԳՆ-ից հնչող հայտարարությունների մասին, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, Փաշինյանը կրկնեց ավելի վաղ ասած միտքը, թե արձագանքում է միայն իր գործընկերների հայտարարություններին:

Տեսանյութեր

Լրահոս