Հնդկաստանի 89 քաղաքացի Երևանի քաղաքապետ կընտրի. ՄՔԾ պետ

Երևանի այս ընտրություններում ընտրական իրավունք ունի Հնդկաստանի 89 քաղաքացի։ Այս մասին ԿԸՀ-ում ասուլիսի ժամանակ ասել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

«Առնվազն 1 տարի տվյալ համայնքում հաշվառում ունեցող ոչ ՀՀ քաղաքացին ձեռք է բերում ՏԻՄ-երում ընտրելու իրավունք։ Ընդհանուր առմամբ ընտրական իրավունք ունեցող օտարերկրացիները 14,653 են, որից 11,890-ը ՌԴ քաղաքացիներ են»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս