«ՎԱԶ-21041»-ը բախվել է բենզալցակայանի գովազդային վահանակին. կան տուժածներ
Հոկտեմբերի 7-ին, ժամը 08.00-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21041» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «ՎԱԶ-21041»-ը բախվել է բենզալցակայանի գովազդային վահանակին. «ՎԱԶ-21041»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



