Բաժիններ՝

Ղրղզստանը պաշտոնապես փոխել է պետական դրոշը

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը դեկտեմբերի 22-ին ստորագրել է Ղրղզստանի նոր պետական դրոշի մասին օրենքը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ղրղզստանի նախագահի աշխատակազմը։

Ինչպես պարզաբանում է պետության ղեկավարի աշխատակազմը, փաստաթուղթն ընդունվել է Ղրղզստանի Հանրապետության գլխավոր պետական խորհրդանիշներից մեկի՝ երկրի դրոշի կատարելագործման նպատակով:

Փոխվել է արևի ճառագայթների ալիքների ձևը, դրանք ուղիղ են դարձել։

Օրենքով նախատեսված է նաև, որ Ղրղզստանի պետական դրոշի պատկերով բոլոր տեսակի պաշտոնական փաստաթղթերը գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, իսկ տրանսպորտային միջոցների համարանիշները և երկրի պետական դրոշի պատկերով տրանսպորտային միջոցի գրանցման վկայականները գործում են մինչև դրանց փոխարինման մասին համապատասխան մարմնի կողմից որոշում կայացնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031