
Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում գործող «Ռուբին» հյուրանոցային համալիրում․ Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկունք գյուղում գործող հյուրանոցային համալիրներից մեկում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Նշված հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի, ով մահացել է պայթյունից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ինքնասպան է եղել՝ նռնակով իրեն պայթեցնելու եղանակով։
Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցի թիվ 305 հյուրատանը՝ բազմոցի դիմաց՝ հատակին, հայտնաբերել են տղամարդու դի՝ մարմինն ամբողջովին ջնջխված։
Տղամարդը երեկոյան այցելել է նշված հյուրանոցային համալիր, սնունդ է պատվիրել, ապա առանձնացել է իր կողմից պատվիրված սենյակում ու որոշ ժամանակ անց աշխատակիցները հայտնաբերել են նրան մահացած։
Դիակի մոտ հայտնաբերվել է նռնակ պայթեցնելու համար նախատեսված «կալցո»։