Բաժիններ՝

Բայդենը ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրին օգնող բանկերի դեմ պատժամիջոց կիրառելու հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գործադիր հրաման է ստորագրել, որը հնարավորություն է տալիս պատժամիջոցներ սահմանել ֆինանսական կառույցների դեմ, որոնք կապված են Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական համալիրի համար խոշոր մատակարարումների հետ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։

«Ֆինանսների նախարարին պետքարտուղարի և առևտրի նախարարի հետ խորհրդակցությունների արդյունքում թույլատրվում է միջոցներ ձեռնարկել օտարերկրյա ֆինանսական կառույցների նկատմամբ, եթե պարզվի, որ այդ կառույցները կատարել կամ դյուրացրել են ցանկացած էական գործարք Ռուսաստանի տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնոլոգիաները, պաշտպանությունը, շինարարությունը, տիեզերքը,և եթե պարզվել է, որ նման գործունեությունն օգնել է ռուսական ռազմաարդյունաբերական համալիրին»,- նշված է փաստաթղթում։

Պատժամիջոցները հնարավոր են նաև այն դեպքում, եթե նրանք նպաստեն ռուսական ռազմարդյունաբերական համալիրի համար ապրանքների փոխանցմանը Ռուսաստանին կամ նրան ծառայություններ մատուցելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս